Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Բաքուն «տրորու՞մ է Անկարայի ոտքը». թե՞ գործ ունենք թուրք-ադրբեջանական «փոխակերպման» հետ

Ադրբեջանական գրեթե պաշտոնական լրատվամիջոցի մոսկովյան մեկնաբանը հաստատել է տպավորությունը, որ ՌԴ վարչապետ Միշուստինը Բաքու է գործուղվել որպես նախագահ Պուտինի հատուկ բանագնաց, իսկ քննարկումների առանցքում եղել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցը: Ակնհայտ է, եւ դա բաց հայտարարում են ռուսաստանցի պաշտոնյաները, որ Մոսկվան ձգտում է Ադրբեջանի տրանզիտային հնարավորություններն օգտագործելով ձերբազատվել Բոսֆոր-Դարդանելի նեղուցից եւ Սուեզի ջրանցքից կախվածությունից:

Ըստ երեւույթին, ոչ միայն գոյության իրավունք ունի, այլեւ հեռանկարի կանխատեսման կտրվածքով շատ հավանական է փորձագիտական գնահատականը, որ Ռուսաստանը կամ կանխատեսում է Սեւ ծովի ռազմականացում, կամ հենց ինքն է նման սցենար մշակում: Ռուսաստանին օգնել, որ թոթափի Բոսֆոր-Դարդանելի նեղուցից կախվածությունը, շատ որաշակիորեն նշանակում է ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Բոսֆոր-Դարդանելի նեղուցով նավարկությունն, իհարկե, կարգավորվում է միջազգային համաձայնագրով, բայց դա չի շոշափում Թուրքիայի սուվերենությունը:

Այս համատեքստում Հյուսիս-հարավ տրանսպորտային տրանզիտի ապահովումը, ինչի շուրջ Մոսկվան եւ Բաքուն, կարծես, սկզբունքային համաձայնության են եկել, առաջին հայացքից ընկալվում է որպես Ալիեւի կողմից արված «հակաթուրքական քայլ»: Բայց ո՞րն է երաշխիքը, որ Անկարան եւ Բաքուն աշխարհաքաղաքական «դերաբաշխում չեն կատարել»: Իրավիճակն այնպիսին է, որ Թուրքիան տնտեսական առումով մեծապես կախված է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության բարեհաճությունից, իսկ Ադրբեջանն առանց Ռուսաստանի աջակցության չի կարող իրավա-քաղաքական «փաթեթավորման» հասցնել սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմով ձեւավորված ստատուս-քվոն:

Մարտի 7-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին արդեն պաշտոնական նամակով Իլհամ Ալիեւին հրավրել է Շվեյցարիայում գումարվելիք Խաղաղության խորհրդաժողովին եւ Ռուսաստանի հետ կարգավորման սկզբունքների մշակմանը մասնակցելու պահանգ առաջադրել: Այսօր արդեն ծանուցվել է, որ նա մեկնում է Թուրքիա: Դիվանագիտական այս «մարաթոնը» հաջորդում է Ռուսաստանի վարչապետի Բաքու այցին: Զելենսկիմ փորձելու է Էրդողանին համոզել, որ գործի դնի Ալիեւի նկատմամբ ազդեցության լծակնե՞րը, առաջարկելու է Սեւ ծովը «կիսե՞լ»:

Ըստ երեւույթին, Միացյալ Նահանգներում Ուկրաինայի հարցով խորքային քննարկումներ են սկսվել: Նոր նախաձեռնություն է ձեռնարկել Չինաստանը: Նախագահ Ծինփինի հատուկ բանագնացն այցելել է Մոսկվա, ապա՝ եվրոպական երկրներ: Այս ֆոնին հայտնի է դարձել, որ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը թողնում է պաշտոնը: Նուլանդը պետական դեպարտամենտում զբաղվում է Ռուսաստանի, եվրասիական տարածքի հարցերով:

Նա 2021թ. հոկտեմբերի 11-13-ին գտնվել է Մոսկվայում, բանակցություններ վարել փոխարտգործնախարար Ռյաբկովի, արտաքին քաղաքական հարցերով Պուտինի օգնական Ուշակովի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոզակի հետ: Նուլանդի մոսկովյան այցից հինգ ամիս անց Ռուսաստանը ,,հատուկ ռազմական գործողություն,, սկսեց Ուկրաինայում եւ ռուս-ամերիկյան դիվանագիտական շփումներն իջան ամենացածր մակարդակի:

Բայց դա՝ հրապարակային մակարդակում: Իրականում ի՞նչ կապեր ունեն Մոսկվան եւ Վաշինգտոնը՝ ոչ ոք չի բացահայտում, բայց որ որոշակի «կարմիր գծեր չհատելու» պայմանավորվածություններ կան, հասկացվում է Ուկրաինայում հակամարտ կողմերի «մի քայլ՝ առաջ, երկու քայլ՝ ետ» մարտավարությունից: Բաքուն եւ Անկարան, կարծես, նախապատրաստվում են մի իրավիճակի, երբ կայանալիք «մեծ համաձայնությունից» ոչ մեկը կտուժի, ոչ՝ մյուսը: Եւ  հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է  Հայաստանի ակնկալիքը, ստանալիքը, երբ Արեւմուտքը եւ Ռուսաստանը կհասնեն սկզբունքային համաձայնության: Բոլոր կողմերն, ըստ էության, հասկանում եւ ընդունում են, որ ուկրաինական պատերազմում կապիտուլյացիա չի լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում