Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը պաշտոնավարման առաջին օրը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հանրապետության նախագահ Տամաշ Շույոկն այսօր ստորագրել է 2024 թվականի փետրվարի 26-ի խորհրդարանական որոշումը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին», – հաղորդում է նախագայի մամուլի ծառայությունը։






































