Thursday, 09 05 2024
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը
Ափսոս էր Բագրատ Սրբազանը
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ
Ուղիղ. «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
ԵՄ դեսպանները քննարկել են Վրաստանի համար «ազատ վիզայի ռեժիմի» կասեցման հարցը
Սա տոն է՝ արցունքոտ աչքերով. ժամանկը պատժում է իր պատմությունը մոռացողներին. Սերգեյ Կոպիրկին
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի սահմանին. Պեսկով
Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմաթիի տապալմա՞ն
Խաչատուրյանը և Կալիֆորնիայի նահանգապետը քննարկել են համագործակցության հարցեր
ՊՆ-ը ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրենի հետ

Գերմանիայում հայտնել են Բունդեսվերի սպաների խոսակցության արտահոսքի պատճառը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ղրիմի կամրջին հարվածներ հասցնելու համար Ուկրաինային հրթիռներ մատակարարելու շուրջ գերմանացի սպաների խոսակցությունների ձայնագրությունները ԶԼՄ-ներում հայտնվելը տեղի է ունեցել ոչ թե հեռահաղորդակցական համակարգերի վրա հարձակման, այլ մասնակիցներից մեկի սխալի հետևանքով: Այս մասին հայտնում է Die Zeit հրատարակությունը։

«Խոսակցությունը հաջողվել է ձայնագրել, քանի որ տեղի է ունեցել սարքավորման սխալ օգտագործման անհատական ​​դեպք: Զրույցի ոչ բոլոր մասնակիցներն են միացել պաշտպանված կապով: Տվյալների արտահոսքը տեղի է ունեցել այն պատճառով, որ Սինգապուրում գտնվող մասնակիցներից մեկին միացրել են ոչ փակ կապուղով», – հայտնում է Die Zeit-ը՝ վկայակոչելով նախարարի պարզաբանումը։

Նա վստահեցրել է, որ կապի գերմանական համակարգերի վրա հարձակում չի եղել։

«Ռուսաստանցի լրտեսը չի միացել խոսակցությանը, որը տեղի էր ունենում Webex հավելվածի միջոցով», – ասել է Պիստորիուսը։

Նախարարը հավելել է, որ IT-մասնագետները կզբաղվեն բանակցություններում օգտագործվող սարքերի ստուգմամբ, դրա հետ մեկտեղ հսկողական մարմինները խոսակցության մասնակիցների նկատմամբ կանցկացնեն նախնական կարգապահական քննություն։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը բացատրություններ էր պահանջել Բեռլինից՝ կապված Ղրիմի կամրջի վրա հարձակումների համար Կիևին հեռահար հրթիռներ մատակարարելու շուրջ գերմանացի պաշտոնյաների միջև բանակցությունների հրապարակման հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «հարցերին պատասխանելուց խուսափելու փորձերը կդիտվեն որպես մեղքի ընդունում»։

Ավելի վաղ Գերմանիայում հաստատել էին ձայնագրության իսկությունը։ Իսկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ևս մեկ անգամ կրկնել էր, որ երկիրը Կիևին Taurus հրթիռներ չի մատակարարի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում