Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը երեքշաբթի կայցելի Անկարա. այս մասին հայտնել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքին Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ելույթում։
Նա ասել է, թե մահմեդական երկրները և համաշխարհային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում ցուցաբերեն, դիմակայեն Իսրայելի ջանքերին՝ դարերով շարունակվող իրավիճակը փոխելու համար։
Radar Armenia-ն տեղեկացավ, որ Պաղեստինի նախարարը նաև կոչ է արել եվրոպական երկրներին ճանաչել պաղեստինյան պետությունը։