Sunday, 28 04 2024
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով

«Գիտելիքներն ու փորձը սկիզբն են նոր ձեռքբերումների»․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի և ֆելլոուշիփի ծրագրի 2023 թվականի շրջանավարտներին:

«Վստահ եմ՝ այն գիտելիքներն ու փորձը, որ ձեռք եք բերել այս ամիսների ընթացքում Ազգային ժողովում՝ միայն սկիզբն են նոր ձեռքբերումների և հաջողությունների»,- նշել է Սիմոնյանը։

Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել ծրագրի մասնակիցների ներգրավվածությունն ԱԺ աշխատանքներում և շնորհակալություն հայտնել Ազգային ժողովրդավարության ինստիտուտին ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն արդեն հինգերորդ անգամ ծրագիրն իրականացնելու և հայ երիտասարդներին օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակցության հնարավորություն ընձեռելու համար:

Ծրագրի շրջանավարտներին շնորհավորել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քոեն Պուստյենսը, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի խորհրդանական ծրագրերի ավագ ղեկավար Հովհաննես Հարությունյանը: Ծրագրի շրջանակում շուրջ տասն ամիս երիտասարդ մասնագետները հնարավորություն են ստացել փորձնակություն անցնել խորհրդարանում՝ մասնակցելով օրենսդիր մարմնի աշխատանքներին:

Փորձնակներն աջակցել են հանձնաժողովներին, պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին՝ իրականացնելով վերլուծություններ, հետազոտություններ, մամուլի մշտադիտարկում, մամուլի հաղորդագրություններ, օգնել կառավարել սոցիալական հարթակները, ինչպես նաև մասնակցել հանձնաժողովների և ԱԺ լիագումար նիստերին: Նրանք մասնակցել են նաև համայնքային հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին:

Ծրագրի արդյունքում երիտասարդ մասնագետները բարելավել են իրենց գիտելիքներն ու հմտությունները, շրջանավարտներից շատերն անցել են պետական կառավարման մարմիններում աշխատանքի: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) ու Ազգային ժողովի համագործակցության արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում