Երկար ամիսների դադարից հետո Ռուսաստանը սկսել է կրկին տարածքներ նվաճել Ուկրաինայից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ներկայացուցիչների պալատը պետք է հավաքվի և հաստատի Ուկրաինայի օգնության նախագիծը։ Այս կրիտիկական պահին Ուկրաինային օգնության ձախողումը պատմության մեջ չի մոռացվելու»,- ասել է Բայդենը: