Sunday, 28 04 2024
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ

«Հավասարությունն» օգնեց Ադրբեջանին, կամ Ադրբեջանի միջոցով քայքայել կովկասյան անվտանգության համակարգը

«Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջն է: Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասցեագրվի», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Իհարկե «ադրբեջանական սադրանքը» Միլլերի գնահատականը չէ, գնահատականը «հավասարությունն» է, որ արդեն ավելի քան տասը տարի ուղեկցում է Ադրբեջանի ռազմական դիվանագիտության, շանտաժի քաղաքականության ծավալմանը:

Ավելի քան տասը տարի այդ հավասարության նշանով ըստ էության խրախուսվել է Ադրբեջանի այդ քաղաքականությունը Մոսկվայից, Վաշինգտոնից, Փարիզից, Բրյուսելից, բոլոր այն մայրաքաղաքներից, որոնք էական շահեր են հետապնդում Հարավային Կովկասում եւ այդ ծահերի համատեքստում չեն ուզում որեւէ կերպ լուրջ հակադրության մեջ մտնել Ադրբեջանի եւ դրա «ավագ եղբոր»՝ Թուրքիայի հետ, որպեսզի այդ հակադրությունից չօգտվեն իրենց աշխարհաքաղաքական մրցակիցները: Դրանից էլ օգտվում է Ադրբեջանը եւ տասնամյակից ավելի շարունակում է ռազմական շանտաժի դիվանագիտությունը, նախ սողացող պատերազմի, հետո ապրիլյան, հետո 44-օրյա պատերազմների, հետո Արցախի էթնիկ զտման ու հայաթափման, ու նաեւ Հայաստանի հանդեպ շարունակվող հավակնությունների տեսքով:

Հավասարության այդ քաղաքականության շարունակությունը ոչ միայն որեւէ կերպ չի նպաստելու Հարավային Կովկասում հավասարակշռված խաղաղության հաստատմանը, այլ շարունակելու է կամա, թե ակամա ջուր լցնել Ադրբեջանի ռազմատենչության ջրաղացին, շանտաժի ջրաղացին, որի միջոցով Բաքուն փորձում է հասնել Հայաստանի հանդեպ քաղաքական թելադրանքի առավելագույնին, իսկ այդ «ձեռքբերումն» էլ հետո վերածել աշխարհաքաղաքական կենտրոնների հետ իր հարաբերության խաղաքարտի: Կովկասում հավասարակշռության, հետեւաբար կայուն եւ տեւական խաղաղության ռեժիմի հաստատման հարցում միջազգային դերակատարները կարող են արդյունավետ դերակատարում ունենալ այն դեպքում, երբ հրաժարվեն «հավասարության նշանի» քաղաքականությունից, խորքային առումով, իրական ռեժիմով հրաժարման մասին է խոսքը, այլ ոչ թե Հայաստանի հետ հարաբերության խորացման մասին ստեպ ստեպ արվող հայտարարութունների, որպիսիք օրինակ նախօրեին դարձյալ հնչել են Բրյուսելում՝ Հայաստանի ԱԳ նախարարի ու Եվրամիության անվտանգության հարցերի հանձնակատարի հանդիպմանը, հանձնակատար Բորելի շուրթերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում