«ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի տնտեսությունները կրկին գտնվում են անկման եզրին, ներկայիս իրավիճակում խնդրի լուծման հնարավորությունները անհայտ են»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը` նշելով, որ աշխարհի խոշորագույն տնտեսությունների վերականգնման հարցում առաջընթաց չի տեսնում:
Ինչպես հայտնում է newsru.com-ը, միջազգային մամուլը համամիտ է Պուտինի հետ: Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է կրկին անկում ապրել: Ընդ որում՝ մասնագետները նշում են, որ ԱՄՆ-ի կողմից կատարվող քայլերը դժվար թե փոխեն իրավիճակը:
«Եվրոպայում և ԱՄՆ-ում պետպարտքի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ավելի ծանր հետևանքներ են խոստանում, քանի որ այդ երկրների տնտեսությունները գտնվում են անկման հերթական վտանգի տակ»,- հայտարարել է ՌԴ վարչապետը:






































