Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ալիեւը խնդիրներ է ստեղծում Էրդողանի համար

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հաջիեւը X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Չավուշօղլուին: «Հարգելի պարոն Մեւլութ, երախտապարտ եմ ձեզ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ անարդարության վերաբերյալ ձեր կայուն եւ միանշանակ դիրքորոշման համար: Դուք միշտ Ադրբեջանի հետ եք եղել: Ադրբեջանում շուտափույթ հանդիպում եմ մաղթում»-գրել է Հաջիեւը:
Եթե այս տեքստը հրապարակվեր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովի կամ Միլլի մեջլիսի նախագահի անունից, ապա կդիտվեր որպես թուրք-ադրբեջանական համերաշխության հերթական դրսեւորում: Այս դեպքում փաստացի գործ ունենք Իլհամ Ալիեւի հասցեական գնահատականի հետ: Հաջիեւը չի ասում «Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է եղել»: Նա հատուկ ընդգծում է Չավուշօղլուի նվիրվածությունը: Իսկ Չավուշօղլուն ավելի քան տասը տարի գլխավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Նա պաշտոնից ազատվել է անցյալ տարի: Նրան փոխարինեց Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Ֆիդանը: Այդ նշանակումը միջազգային փորձագետները գնահատեցին որպես Արեւմուտքի հետ հարաբերությունների եթե ոչ արմատական բարելավման, ապա առկա ճեղքվածքը հաղթահարելու ազդակ՝ նկատի ունենալով, որ Ֆիդանը սերտ կապեր ունի արեւմտյան հատուկ ծառայությունների հետ: Թուրքիայի վերջին շրջանի կեցվածքը, կարծես, հաստատում է այդ կանխատեսումը:
Իհարկե, եվրոպական ուղղության դիվանագիտական աշխատանքի փորձառություն նաեւ Չավուշօղլուն ունի: Նա ԵԽԽՎ նախագահ է եղել եւ, բնականաբար, քաջատեղյակ է կառույցի «ներքին խոհանոցին»: Երեւում է, ԵԽԽՎ բանաձեւը, որքան էլ Ալիեւը փորձի տպավորություն ստեղծել, թե ինքն առաջինն է «դուռը շրկոցով փակել» եւ հեռացել, պաշտոնական Բաքվին բավական անհարմարություն է պատճառել: Չավուշօղլուին Բաքու շուտափույթ այցի հրավեր ուղարկելով Ալիեւն ի՞նչ խնդիր է ուզում լուծել:

Թուրքիան, կարծես, ընդունել է ՆԱՏՕ-ի պայմանները: Ի՞նչ հետաքրքրություն ունի Անկարան, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կարող են գոնե մասնակիորեն բավարարել: ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը Թուրքիայի խորհրդարանի, ապա եւ նախագահի կողմից վավերացնելուց հետո արեւմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ-ը «պատրաստվում է հեռանալ Սիրիայից»: Ըստ էության, թուրք-ամերիկյան լարվածության ամենառանցքային պատճառը Սիրիայի, քրդական ինքնավարության շուրջ տարաձայնությունն է: Եթե ԱՄՆ-ը հեռանա Սիրիայից, ապա քրդական փաստացի ինքնավարությունը կզրկվի աջակցությունից:

Թուրքիայի համար չափազանց կարեւոր այս իրավիճակում ԵԽԽՎ եւ արեւմտյան երկրների հետ Ադրբեջանի լարվածությունը կարելի է համարել Էրդողանի «պահուստ»: Բայց, երեւում է, Ալիեւը որոշակի սահման հատել է եւ օժանդակողից վերածվում է խոչընդոտի: ԵԽԽՎ հետ ունեցած տարաձայնությունը նա կարող էր ոչ միայն չսրել, այլեւ իր հնարավորություններով հարթել: Փոխարենը սադրել է ավելի սուր դիմակայություն, որ կարող է հանգուցալուծվել կամ Ալիեւի քաղաքական կապիտուլյացիայով, կամ Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի հեռանալով:

Էրդողանը կմիջնորդի՞ Եվրոպայի խորհրդի եւ Ալիեւի միջեւ: Հաջիեւը Չավուշօղլուի միջոցով այդ խնդրա՞նքն է փոխանցելու: Գուցե Ալիեւը փորձում է Չավուշօղլուին առանձնահատուկ դերակատարությու՞ն վերապահել: ԵԽԽՎ բանաձեւի ընդունումից երկու օր է անցել: Այդ ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների, արտգործնախարարների միջեւ շփումների մասին տեղեկատվություն չկա: Միլլի մեջլիսի նախագահ Գաֆարովան նամակ է հղել Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների խորհրդարանների նախագահներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում