Friday, 19 06 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին
08:10
Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
07:50
Նավթի գներն աճել են – 18/06/26
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում

Քրեական ոստիկանությունում կկարողանան աշխատել ոչ միայն փորձառու ոստիկաններ, այլև քաղաքացիական անձինք

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը Շիրակի պետական համալսարանում Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի շրջանակում հանդիպում-քննարկում են անցկացրել քաղաքացիների և մարզի ոստիկանների հետ։

«Փոփոխությունների տրամաբանությունն այն է, որ Քրեական ոստիկանությունում կարողանան աշխատանքի անցնել ոչ միայն փորձառու ոստիկաններ, որոնք տարիներ շարունակ իրենց ուրույն ներդրումն են ունեցել Քրեական ոստիկանության և, առհասարակ, ոստիկանության զարգացման գործում, այլ նաև քաղաքացիական անձինք, որոնք նոր շունչ կբերեն Քրեական ոստիկանություն և, իրենց գիտելիքն ու կենսափորձը համատեղելով գործող ոստիկանների կենսափորձի և գիտելիքների հետ, համատեղ ուժերով դրական արդյունքներ կգրանցեն Քրեական ոստիկանության ոլորտում»,- նշել է փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարը կարևորել է ՆԳ նախարարությունում, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացում հասարակության բոլոր անդամների ներառականության և հասանելիության ապահովումը։

Նա նշել է, որ հանրային անվտանգության ապահովումը բոլորիս պատասխանատվության դաշտում է, մի դեպքում՝ քաղաքացիների, որոնք հետևում են օրենքներին, օրինահարգ են, մյուս դեպքում՝ իրավապահների, որոնք ծառայության բերումով են ապահովում հանրային անվտանգությունը:

Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է նաև Քրեական ոստիկանության վերափոխման շրջանակում ընդունելության համար սահմանված մրցութային տեղերի 20 տոկոսը կին դիմորդներին հատկացնելուն՝ որպես օրինակ բերելով պարեկային կարգախմբերում կանանց ներգրավվածության և նրանց արդյունավետ ծառայության փորձը։

ՆԳ փոխնախարարը ներկայացրել է ընդունելության կարգի և սահմանված չափորոշիչների վերաբերյալ մանրամասներ՝ անդրադառնալով քաղաքացիների և ծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման, սոցիալական երաշխիքներին վերաբերող հարցերին։

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է նոր ձևավորվող Քրեական ոստիկանության կառուցվածքը՝ անդրադառնալով ճյուղային ուղղությունների գործունեությանը, ապագա քրեական ոստիկանների՝ հանցագործությունների բացահայտման հատուկ մտածողությանն ու կարողությունների զարգացմանը։

Նա իր խոսքում ընդգծել է, որ ընդունելության ներկա փուլը բացառիկ հնարավորություն է տալիս քաղաքացիներին՝ միանալու նոր ձևավորվող Քրեական ոստիկանությանը, քանի որ հաջորդիվ համալրումն իրականացվելու է մյուս ծառայություններից:

Հանդիպման ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին ՆԳ նախարարության կրթահամալիր ներկայացվող փաստաթղթերին, ընդունելության-մրցույթի ստուգումներին, նաև վերապատրաստումների անցկացման, ստացած գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու հնարավորություններին։

Քրեական ոստիկանության ձևավորման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների և ընդունելություն-մրցույթի շրջանակներում քաղաքացիների ու ոստիկանների հետ հանդիպում-քննարկումներ են անցկացվում նաև հանրապետության այլ մարզերում: Քրեական ոստիկանություն ընդունելության համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում փետրվարի 1-ը ներառյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում