Saturday, 06 06 2026
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով

Մայր Աթոռում օրհնվեց ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության դրոշը

Սեպտեմբերի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության դրոշի օրհնության արարողությունը:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, ՊՆ պաշտոնյաներ ու բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորներ` գլխավորությամբ Հայոց Բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և ուխտավորներ:

Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջև, մինչ արարողության սկսելը Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց ներկաներին` ուրախություն հայտնելով պատմական իրադարձության առիթով: «Մենք փառք են տալիս, որ դեռևս 1997 թ. ստեղծված բանակի հոգևոր սպասավորությունը տարիների ընթացքում ավելի զորացավ և բարձրացավ հոգևոր առաջնորդության հանգամանքի: Այսօր այլևս մեծ թվով հոգևոր սպասավորներ իրենց ծառայությունն են բերում հայոց բանակում այն գիտակցությամբ, որ բանակը զորեղ է և հաղթական, եթե իր հոգում կրում է Աստծուն և իր ընթացքն առաջնորդում է Աստծով: Ահա թե ինչու այսօր նաև հայոց բանակի դրոշի վրա մենք կարդում ենք հետևյալ արտահայտությունը` «Մեր ուղին օրհնյալ է, որովհետև Աստված մեզ հետ է»: Այսպես դարեր շարունակ ապրել է մեր ժողովուրդը, Աստծով կերտել իր բոլոր հաղթանակները, Աստծով հաղթահարել բոլոր փորձությունները», – նշեց Նորին Սրբությունը:

Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրավիրեց ներկաներին միասնական աղոթք բարձրացնել առ Աստված, որ Տերը զորեղ և անպարտելի պահի հայոց բանակը, անսասան` մեր հայրենի երկիրը, որպեսզի մեր ժողովուրդը, իր ընթացքը պահելով Տիրոջ ճանապարհների վրա, ապրի խաղաղության մեջ և հայոց անկախությունը լինի հավերժ ու հարատև:

Այնուհետև կատարվեց Դրոշի օրհնության կանոնը: Այս նույն կանոնով է օրհնվել նաև ի պաշտպանություն հայրենյաց մարտնչող հայ կամավորական ջոկատների դրոշը 19-րդ դարասկզբին:

Սաղմոսների, շարականների և աղոթքների ներքո Վեհափառ Հայրապետն օրհնեց նոր դրոշը, ապա հանձնեց հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին:

Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը և ներկաները համբուրեցին սրբագործված դրոշը: Վերջում վերստին Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց ամենքին և Հայրապետական իր օրհնությունը փոխանցեց հայոց բանակի հրամանատարներին և հոգևոր սպասավորներին` մաղթելով. «Թող այս դրոշը հպարտորեն ծածանվի, և իր օրհնության ներքո պահի հայոց բանակին և նրա քաջարի զինվորներին ու հրամանատարներին: Թող այս դրոշի ներքո զորանա նրանց ոգին, որպեսզի նրանք Աստծուն ապավինած շարունակեն իրենց ազգանվեր, հայրենասեր ծառայությունը Հայրենիքի և հայոց կյանքի պաշտպանության, որպեսզի մեր երկիրը մշտապես բարգավաճի ու զորանա»:

Նռնաքարերով ու մարգարիտներով զարդարված խաչով պսակված դրոշի մի երեսին խաչի ասեղնագործ պատկերն է` «ՀՀ, ԶՈՒ հոգևոր առաջնորդություն» գրությամբ: Մյուս երեսին Զինված ուժերի զինանշանն է` «Օրհնյալ է մեր ուղին, զի Աստված ընդ մեզ է» գրությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում