Thursday, 18 06 2026
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան

«Անջատում» հանուն ում եւ ինչի՞ «փրկության». Անկարայի խաղը Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարում է, թե Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել ՌԴ տարածքում, իսկ Երեւանի դիրքորոշումն անորոշ է: Լավրովը միաժամմանակ հայտարարել է նաեւ, որ արեւմտյան միջնորդներն էլ ամեն ինչ անում են իրենց տարածքում համաձայնագիրը ստորագրելու համար: Իսկապե՞ս անում են ամեն ինչ, թե՞ Լավրովը խաղում է, փորձելով ստեղծել հայելային մի պատկեր, որտեղ սրվում է Բաքվի մերժման համար արեւմտյան միջնորդների պատասխանատվոււթյունը:

Երեւանը բազմիցս արտահայտել է արեւմտյան հարթակներում բանակցության շարունակության պատրաստակամությունը, նշելով, որ պետք է հավատարիմ մնալ այդ հարթակներում ձեռք բերած պայմանավորվածություններին: Իհարկե որոնք են այդ պայմանավորվածությունները մանրամասներով, հայտնի չէ, սակայն Երեւանը արտահայտում է արեւմտյան հարթակների գործընթացը շարունակելու իր պատրաստակամությունն ու կամքը: Բաքուն՝ չի գնում այդ հարթակներ:

Հարց է առաջանում, արեւմտյան միջնորդները չե՞ն կարողանում բերման ենթարկել Բաքվին, թե՞ չեն ուզում: Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հունվարի 5-ի ճեպազրույցում հայտարարում էր, որ Ռուսաստանը չի խանգարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ամերիկյան դիվանագիտական ջանքին: Հազիվ թե Մեթյու Միլլերը կամ պետքարտուղարության որեւէ պաշտոնյան կածկանդված լիներ Ռուսաստանին կոշտ գնահատական տալու կամ իրերն իրենց անունով կոչելու հարցում, եթե լիներ դրա անհրաժեշտությունը: Հետեւաբար, եթե Ռուսաստանը չի խանգարում, ո՞վ կամ ինչն է, որ խանգարում է Բաքվին արեւմտյան հարթակ բերման ենթարկելուն, դրան ուղղված կոշտ քայլեր ձեռնարկելուն, գործուն ճնշում բանեցնելուն:

Արդյո՞ք «խանգարողը» Թուրքիան է, որը ներկայումս ԱՄՆ հետ սակարկում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամության հարցը՝ օդանավերի ստացման դիմաց: Իսկ Շվեդիայի անդամության հարցը, ինչպես առիթ եմ ունեցել ասելու վերջին օրերին մի քանի՝ ԱՄՆ եւ ՆԱՏՕ համար բազմակի ավելի խորքային նշանակության ռազմավարական հարց է, քան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացը, այն էլ իր բարդություններով:

Արդյո՞ք Անկարան այդ սակկարկության համատեքստում ապահովել է Բաքվի՝ արեւմտյան հարթակները մերժելու «ինդուլգենցիան», ակնկալելով այդ՝ մերժելու հանգամանքն էլ հետագայում դարձնել Շվեդիայի հարցում Թոււրքիայի վարքագծից Ռուսաստանի սառած սիրտը «հալեցնելու» խաղաքարտ, Մոսկվային հավաստիացնելով, որ ինքն է ապահովել Ադրբեջանի «անջատումը» արեւմտյան հարթակներից՝ հանուն ռուսական միջնորդության «փրկության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում