Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Ինչի՞ վրա է ԶՊՄԿ-ն ծախսել 5 միլիարդ դրամը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ հարցերում, ի մասնավորի՝ սոցիալական, ցանկացած երկրում առաջնային նշանակություն ունի պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը: Սա առավել մեծ կարևորություն ունի մեր նման երկրների համար, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Օրինակ՝ 2023 թվականին Հայաստանի ամենախոշոր հարկատուն՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն, և «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։ Ընդ որում, մոտ 4 մլրդ դրամը՝ Սյունիքի մարզում, ավելի քան 1,2 մլրդ դրամն էլ՝ հանրապետական տարբեր ծրագրերի համար:

Ուշագրավ է, որ ամենամեծ ծավալով ներդրումները եղել են սոցիալական աջակցությունների մասով՝ ավելի քան 1,5 միլիարդ դրամ: Դրանք ներառում են անհատներին կամ ընտանիքներին ցուցաբերած օգնությունը՝ հոգալու իրենց սոցիալական կարիքները: Մոտ 700 միլիոն դրամ տրամադրվել է սուբվենցիոն ծրագրերին, որոնք ուղղված են եղել աջակցելու տեղի ինքնակառավարման կառույցներին՝ իրագործելու մեծածավալ ենթակառույցների ծրագրեր մասնավորաբար Կապան և Քաջարան համայնքներում: 600 մլն դրամ տրամադրվել է սպորտին աջակցելու ծրագրերի տեսքով, ևս 500 մլն դրամ էլ կազմել են առողջապահական ներդրումները, որոնք կատարվել են տեղի բուժհաստատություններին, ինչպես նաև անհատական աջակցության տեսքով:

Կրթական ոլորտում ներդրված գումարը ներառում է Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ մասնագիտությունների գծով ԶՊՄԿ-ի աշխատակիցների ընտանիքի անդամ հանդիսացող 1112 ուսանողի ուսման վարձավճարները։ Ընդ որում, մեր տեղեկություններով, ԶՊՄԿ-ն հետևում է ուսանողների ուսման առաջընթացին և, գնահատականներից կախված, կատարում վճարների մի մասը՝ ուսանողներին պարտավորեցնելով հետևել ուսման առաջընթացին։ Հավելենք, որ մոտ 500 մլն դրամի աջակցություն է ցուցաբերվել բարեգործական հիմնադրամներին՝ իրականացնելու տարբեր խոցելի խմբերի հետ ծրագրեր՝ հաշմանդամություն, ծերերի խնամք և այլն։

Միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ից աջակցություն է ստացել 32 բարեգործական կազմակերպություն: Ներդրումները ներառում են նաև մի շարք այլ բնագավառներ. օրինակ՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն հոգացել է Սյունիքի օդանավակայանի (մոտ 567 մլն դրամ), արհմիության (մոտ 106 մլն դրամ) և այլ ծախսեր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում