Monday, 22 06 2026
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում

Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի «ներքին գործերի» հարաբերակցությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին բաց թողեց Ադրրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին անդրադառնալու առիթը թե կառավարության նիստում, թե ՆԳՆ կատարած այցի ընթացքում, եւ ընդհանրապես չանդրադարձավ այդ հայտարարություններին որեւէ այլ ձեւաչափով, գոնե առայժմ: Փաշինյանը այդպիսով փորձում է նախապատրաստել ավելի լա՞վ եւ հանգամանալի՞ց արձագանք, թե՞ համարում է, որ Ալիեւի հայտարարությունները զուտ նախընտրական են, ներքին սպառման, հետեւաբար չարժե «մտնել մատի եւ մատանու արանքը»՝ Ալիեւի եւ ադրբեջանական հասարակության «արանքը»: Մի բան, որ Հայաստանի վարչապետը պատրաստվում էր անել օրինակ 2020 թվականին, համենայն դեպ ըստ նրա հայտնի՝ եթե չհեռարձակված հարցազրույցի ազդի:

Հարցազրույցը պետք է լիներ սեպտեմբերի 27-ին՝ Հանրային հեռուստաընկերությամբ, որում Նիկոլ Փաշինյանը պետք է ինչ որ ազդակներ «փոխանցեր» նաեւ ադրբեջանական հանրությանը՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից Ալիեւի «վախերի» առնչությամբ: Բայց, սեպտեմբերի 27-ի լուսադեմին Ադրբեջանը սկսեց պատերազմը Արցախի եւ Հայաստանի դեմ, իսկ Փաշինյանի տեսագրված հարցազրույցը այդպես էլ չհեռարձակվեց: Այսօր բոլորովին այլ, արմատապպես այլ իրավիճակ է եւ Նիկոլ Փաշինյանը ձեռնպա՞հ է մնում Ադրբեջանում արտահերթ ընտրության գնացող Ալիեւի «գործերին միջամտելուց»: Արդյո՞ք կա ակնկալիք, որ Ալիեւն էլ որեւէ կերպ չի միջամտի Փաշինյանի «ներքին գործերին», երբ դրանք ընթանան խորհրդարանի արտահերթ ընտրության սցենարով:

Կասկածից վեր է, որ Ադրբեջանը իր վարքագծով կարող է ստեղծել իրավիճակներ, որոնք այս կամ այն կերպ կազդեն Հայաստանում ներքին մթնոլորտի վրա: Բաքվին դրա հնարավորությունը տալիս է ուժերի բալանսը եւ միջազգային իրադրությունը: Նիկոլ Փաշինյանը, որը բավականին ակնհայտ կերպով աշխատում է հնարավոր արտահերթ ընտրության սցենարին համահունչ՝ հաշվի առնելով դրա գործարկման անհրաժեշտության հավանական պարագան, անշուշտ պետք է կառավարի իր քաղաքական դիրքերի թե ներքին, թե արտաքին ռիսկերը, այդ թվում նրանք, որոնք կարող են գալ Ադրբեջանից: Ամբողջ հարցն այն է սակայն, թե արդյո՞ք այդ ամենով հանդերձ շաբաթը չի կարող գալ ավելի շուտ, քան ուրբաթը: Թեեւ, գուցե հենց դա է փորձում կառավարել Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում