Thursday, 18 06 2026
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
07:50
Նավթի գները նվազել են – 17/06/26
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը

ԵԽ ֆինլանդացի պատգամավորը ստորագրահավաք է սկսել Հունգարիային Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից զրկելու հարցով

Եվրախորհրդարանի ֆինլանդացի պատգամավոր Պետրի Սարվաման ստորագրահավաք է սկսել, որի հաջողության դեպքում Հունգարիան կզրկվի Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից:
Սարվաման նամակով դիմել է ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ պահանջելով առանց հապաղելու միջոցներ ձեռնարկել ԵՄ կանոնակարգի 89 (1) կանոնի համաձայն քվեարկության դնել առաջարկը, որը կոչ է անում հանձնաժողովին եւ անդամ պետություններին առաջարկություն ներկայացնել՝ Հունգարիայի դեմ ԵՄ պայմանագրի 7 (2) հոդվածով ընթացակարգ սկսելու վերաբերյալ։

Նամակում մասնավորապես նշված է, որ 7-րդ հոդվածի համաձայն՝ գործընթացի մեկնարկն առաջին քայլն է պարզելու համար, թե արդյոք ԵՄ արժեքների լուրջ եւ կրկնվող խախտումներ առկա՞ են, թե՞ ոչ։ Խախտումները բացահայտելուց եւ հաստատելուց հետո անդամ պետությունները հնարավորություն ունեն կիրառել ԵՄ պայմանագրի 7 (3) հոդվածը, որը կարող է հանգեցնել Հունգարիայի անդամակցության կոնկրետ իրավունքների կասեցմանը, ներառյալ՝ Եվրոպական խորհրդում ձայնի իրավունքից զրկելուն։

«Մենք կարծում ենք, որ այս գործընթացն անհրաժեշտ է ԵՄ պայմանագրում ամրագրված արժեքները պաշտպանելու համար։ Հունգարիան բազմիցս քննադատվել է օրենքի գերակայությունը խախտելու համար։ Մեր հիմնական խնդիրն է պաշտպանել եվրոպական կենսակերպն ու ժողովրդավարությունը», – ասված է ԵԽ նախագահին ուղղված նամակում։

Ստորագրահավաքի մասնակից եվրոխորհրդարանականները համոզված են, որ Հունգարիայի դեմ ԵՄ պայմանագրի 7 (2) հոդվածով ընթացակարգը սկսելը հստակ ուղերձ կլինի Հունգարիային, որ իր գործողություններն անընդունելի են, ինչպես նաեւ ուղերձ կլինի մյուս անդամ պետություններին, որ ԵՄ-ն չի հանդուրժի օրենքի գերակայության հետընթացը կամ անկեղծ համագործակցության սկզբունքի խախտումը։

Եվրախորհրդարանականի գրասենյակից տեղեկացրին, որ այս պահի դրությամբ ստորագրահավաքին իրենց աջակցությունն են հայտնել երեք տասնյակից ավել պատգամավորներ՝ վստահություն հայտնելով, որ այդ թիվը մինչև ուրբաթ աճելու է։

Այնուհետեւ նամակը կուղարկվի Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում