Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ ՌԴ-ն վերջ դրեցին իշխանության խաղերին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը
– Ինչպե՞ս եք մեկնաբանում WikiLeaks կայքի սանձազերծած սկանդալը, երբ հրապարակվեցին ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը: Դրանցից մեկում խոսք է գնում այն մասին, որ ՀՀ-ն զենք է վաճառել Իրանին, և ԱՄՆ պաշտոնյաներն իրենց նամակներում քննարկում են ՀՀ հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը: Այսինքն` ստացվում է, որ Հայաստանը զենքի տարանցիկ ճանապարհ է:
– Հիմա թյուր կարծիք է տարածված, թե այս ամենն արվել է ԱՄՆ նախագահ Օբամայի դեմ` հանրապետականների մի մասի կողմից: Սակայն նման բաներ աշխարհում մեկ երկրի ներսում չեն լինում: Աշխարհն ունի երևացող ու չերևացող իշխանություն: Եվ սա չերևացող իշխանության նախազգուշացումն էր երևացող իշխանությանը, որ ձեզ պահեք այնպես, ինչպես պետք է, այլապես` ուրիշ փաստաթղթեր էլ կլինեն: Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա նրանց կարծիքով, 2003թ. երբ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր, զենք է վաճառվել Իրանին: Այսինքն` ցույց են տալիս, որ ՀՀ-ն զբաղվել է անօրինական զենքի անօրինական առևտրով: Ես կարծում եմ` ԼՂ խնդրի լուծման ճանապարհին Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու իրենց կլանը որևէ դինամիկա չեն հաղորդել, իրարամերժ խոստումներ են տալիս աշխարհին և փորձելու են աշխարհի մեծ երկրների հետ խաղեր տալ: Եվ հիմա այսպես փորձում են աշխարհի մեծ երկրներին ցույց տալ, թե ՀՀ իշխանություններին իրականում ինչպես են ընդունում աշխարհում: Իսկ այդ նամակներով ցույց են տալիս, որ մեր իշխանությունները վաճառում են զենք, կոռումպացված են, հարգանք չեն ներշնչում: Այսինքն` մի բան է, ինչ ասում են բարձրաձայն, օրինակ` Քլինթընի այցի ժամանակ, հիասքանչ խոսքերով, մյուս կողմից` ցույց են տալիս, թե իրականում ինչ են մտածում:
– Բայց իշխանությունները պնդում են, որ նման բան լինել չի կարող, քանի որ եթե ՀՀ-ն զենք վաճառեր Իրանին, ապա ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառած կլիներ: Իսկ մինչև հիմա ԱՄՆ-ը որևէ պատժամիջոց չի կիրառել:
– «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիան ծրագրերի մի մասը դադարեցրել է: Չե՞ք համարում, որ սա չերևացող պատժամիջոցներից մեկն էր: ՀՀ իշխանությունները ամբողջովին գտնվում են ագիտացիայի մեջ: Ընդ որում, որևէ տրամաբանական բացատրություն չի հնչում նրանց կողմից: Երբ ասում ես` ամերիկացիները նման նամակ են գրել, իրենք չեն հերքում, այլ` հակադարձում են, որ եթե նման նամակում նման ձևակերպումներ տված լինեին, ապա Հիլըրի Քլինթընը ՀՀ չէր գա, չէր գովի:
– Բայց «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիայի ծրագրի դադարեցումը համարժեք չի զենքի վաճառքի համար նախատեսված պատժամիջոցին:
– Իսկ ո՞վ ասաց, որ պատժամիջոցների կիրառումը երևացող է: Ինչո՞ւ եք մտածում, որ ԱՄՆ-ը, ունենալով 1 մլն-ից ավելի հայ քաղաքացի, ուզենալով ՀՀ-ն տանել իր գեոքաղաքական ազդեցության գոտի, ուղիղ պատժամիջոցներ պիտի կիրառի: Միգուցե Պզոյի ձերբակալությունը սրա տրամաբանության մեջ էր: Նրան ձերբակալեցին ու հայկական լոբբիին հարված հասցրին: Ընդ որում, այդ ամենը դեռ խոսակցական մակարդակով կապվում է իշխանական վերին օղակների հետ: Ի դեպ, հիշում եք` ԱՄՆ-ում ապօրինի զենքի վաճառքի համար ձերբակալվեցին ու դատապարտվեցին անձինք, և խոսակցություն կար, որ զենքը տարվել էր ՀՀ-ից: Այդ ամբաստանյալի ազգանունն էլ նման էր Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի ազգանվանը:
– Հրապարակված փաստաթղթերում խոսք կար նաև հայ-վրացական հարաբերությունների մասին, որ Սերժ Սարգսյանը ռուս-վրացական պատերազմի ժամանակ մեկ շաբաթ շարունակ զանգահարել էր Սաակաշվիլիին, վերջինս չէր պատասխանել զանգերին: Սա ի՞նչ էր նշանակում:
– Վրաստանի հետ հարաբերությունների օրինակով ցույց են տալիս, թե համաշխարհային կացութաձևում ինչպես են ընդունում, մանավանդ` հարևան Վրաստանի իշխանությունները, որ մեկ շաբաթ շարունակ հեռախոսազանգերին չէին պատասխանում: ԱՄՆ-ում տեղակայված չերևացող կառավարությունը ցույց է տալիս, թե իրականում ինչ փոխհարաբերություններ են տիրում համաշխարհային քաղաքականության խոհանոցում, մասնավորապես նաև Կովկասում: Այդ ամենն արված է մեկ խնդրում. իմ տպավորությամբ` Վրաստանն ու Ադրբեջանը ներքին որոշում ունեն գնալու ՆԱՏՕ, և հիմա այսպես ցույց են տալիս, թե իրականում ինչ է մտածում Ալիևը Մեդվեդևի մասին: Այսինքն` մի բան է դիվանագիտական հարաբերություններում ինչ են ցույց տալիս, և մեկ այլ բան` դիվանագիտական հարաբերություններից դուրս` ներքին կարգով: Այսպես ցույց տրվեց նաև, թե ինչ լուրջ փոխհարաբերությունների մեջ է Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ. չէ՞ որ այդպես անբռնազբոսիկ մարդը կարող է խոսել բարեկամ երկրի հետ: Այսինքն` ցույց է տրվում, որ ինչ ուզում էր անել ՌԴ-ն` Հարավային Կովկասն իր մոտ տանելու համար, այդպես չէ, մարդիկ մնում են իրենց կարծիքին և դեմ են դեպի ՌԴ գնալուն, Մեդվեդևին Հարավային Կովկասում չեն ընկալում որպես նախագահ, այլ` անում են Պուտինի ասածը:
– Ի վերջո, ինչո՞ւ ի հայտ եկավ այս ամենը:
– Ե՛վ ամերիկացիները, ե՛ւ ռուսները, իմ կարծիքով, հասկանալով այս իշխանությունների երկակի խաղը, վերջ են դնում իշխանությունների մանևրներին: Սրանք մի խոստում ԱՄՆ-ին են տալիս, մեկ այլ խոստում` ՌԴ-ին: Եվ ամերիկացիները ի վերջո զայրացան ու ասում են` «դուք ո՞վ եք, որ մեզ բոլորիս հետ խաղ անեք, խաբեք»: Երկու կողմն էլ հոգնել է իշխանությունների խաղերից, և երկու կողմն էլ վերջ դրեց այդ խաղերին:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում