Եգիպտոսում դատարանը 10 տարվա ազատազրկման և 110 միլիոն դոլար տուգանքի է դատապարտել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավոր գործարարներից մեկին` Ահմեդ Էզզին, ում ավելի վաղ պետական միջոցները յուրացնելու մեղադրանք էր առաջադրվել: Դատարանը պարզել է, որ գործարարն, օգտագործելով կառավարությունում իր կապերը, պետությունից ստանում էր պողպատ արդյունաբերելու համար համապատասխան թույլտվություն, ինչի համար հարկեր չէր վճարում:
Քրեական նույն գործով անցնող ևս երկու ամբաստանյալների դատարանը նույնպես երկարաժակետ ազատազրկման և մեծ տուգանքի է դատապարտել:
Ահմեդ Էզզը Մուբարաքի նախագահության ժամանակ նաև քաղաքականությամբ էր զբաղվում և իշխող «Ազգային դեմոկրատական կուսակցության» շարքերում բարձր պաշտոններ էր զբաղեցնում:










































