Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Հայաստանի այդ իրավունքը ռազմավարական անհրաժեշտություն է

Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանում արեւային կայանների արտադրողական հզորությունն արդեն գերազանցում է Հայաստանի ատոմակայանի արտադրողական հզորությանը: Ըստ նրա, արեւային կայանները համախառն ունեն արդեն 470 մեգաՎատտ հզորություն, այն դեպքում, երբ ատոմակայանի հզորությունը 405 մեգաՎատտ է: Օրերս կառավարությունը կայացրեց հայկական ատոմակայանի շահագործումը մինչեւ 2036 թվական երկարաձգելու մասին որոշում: Դա կարծես թե երկարաձգման վերջին ժամկեն է:

Դրանից հետո թերեւս շատ բարդ կլինի ստանալ օրինակ ՄԱԳԱՏԵ համաձայնությունը, հաշվի առնելով, որ հայկական ԱԷԿ-ը վաղուց սպառել է շահագործման իր, այսպես ասած սահմանված լիմիտը, թեեւ հաջողվում է թե հայ մասնագետների, թե ներգրավվող արտաքին հնարավորությունների միջոցով ապահովել անվտանգ շահագործման երկարաձգում: Բոլոր դեպքերում պարզ է, որ հայկական գործող ատոմակայանը սպառվող ռեսուրս է: Բայց, նաեւ պարզ է, որ այն լոկ էներգետիկ ռեսուրս չէ, այլ ունի քաղաքական, ընդհուպ ռազմա-քաղաքական կարեւոր նշանակություն: Հենց այդ հանգամանքն է նաեւ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ հայկական ատոմակայանի գործունեությունը պարբերաբար թիրախավորելու վարքագծի հիմքում է:

Ակնառու է, որ Հայաստանին պետք է նոր ատոմակայան, եթե անգամ դրա կարիքը չլինի էներգետիկ իմաստով, ապա քաղաքական, ռազմա-քաղաքական առումով այն անհրաժեշտ է, որովհետեւ բավականին համեստ ռեսուրսներ ունեցող Հայաստանի համար անվտանգության կարեւորագույն գործոն է: Այդ համատեքստում, թերեւս պետք է հրաժարվել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հզորությունը ատոմակայանի հզորության հետ հրապարակային համեմատություններից, թե պաշտոնական, թե նաեւ հասարակական-քաղաքական հնչեղ մակարդակներում: Պետք է հրաժարվել, հաշվի առնելով այն, որ տեւական ժամանակ միջազգային տարբեր շրջանակների խոսույթում առկա է մտայնություն, որ հայկական ատոմակայանը պետք է փակել համարժեք հզորություններ ստեղծելուց հետո:

Բայց, հենց հայկական ԱԷԿ ոչ միայն էներգետիկ նշանակությունը հաշվի առնելով, պետք է հստակորեն ամրագրել, որ խոսք պետք է լինի նաեւ «որակապես» համարժեք հզզորությամբ՝ այսինքն նոր ատոմակայանով փոխարինելու մասին: Ահա թե ինչու պետք է առավելագույնս խուսափել պաշտոնական մակարդակով համեմատություններից, որոնք կդառնան «փաստարկ» հայկական ատոմակայանի գործունեության, եւ ընդհանրապես Հայաստանի՝ ատոմմակայան ունենալու, խաղաղ միջուկային իրավունքի եւ անհրաժեշտության դեմ: Անկասկած է, որ Հայաստանը պետք է հետեւողականորեն զարգացնի վերականգնվող, այդ թվում արեւային էներգետիկան:

Սա նույնպես ռազմավարական ուղղություն է, որը նույնպես ունի ընդհուպ պետական անվտանգության համար կարեւոր իր որակները: Այստեղ չկա քննարկելու հարց անգամ: Բայց, քննարկելու հարց չի կարող եւ չպետք է լինի նաեւ այն առումով, որ վերականգնող էներգետիկան չի կարող զարգանալ հայկական խաղաղ միջուկի իրավունքի հանդեպ որեւէ ուղղակի, թե անուղղակի ձեւով «հակադրության» մեջ տեղավորելու կամա, թե ակամա տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում