Լիբիացի ապստամբները սկսել են Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքի գրավումը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Լիբիայում Քադաֆիի վերջին հենարաններից մեկի վրա հարձակումը սկսվել է այսօր, ապստամբները 900 մեքենաներով հարձակվել են քաղաքը վերահսկող քադաֆիականների վրա: The Guardian-ի թղթակիցը հայտնում է, որ ապստամբներն առաջին անգամ են նման քանակի մեքենաներով ռազմական գործողություն իրականացնում:
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները հայտնում են, որ քադաֆիականները, նախօրոք իմանալով հարձակման մասին, Սիրթ քաղաքի բնակիչներին տեղակայել են ամենավտանգավոր հատվածներում:
Նախօրեին Մուամար Քադաֆին կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պաշտպանել Սիրթը ապստամբների հարձակումից:









































