Անցած տարի բնակչության ֆինանսական ակտիվները անցել են մինչճգնաժամային ռեկորդը` 92.2 տրլն եվրո, վկայում են Allianz Global Wealth Report 2011-ի ուսումնասիրության արդյունքները: Չնայած վերջին 10 տարիներին բնակչության ներդրումների աճը և կուտակումը ինֆլյացիայից առաջ էր անցնում միջինը 0.2%-ով:
Անցած տարի անհատների բանկային ավանդների, բաժնետոմսերի և պարտատոմսերի արժեքը` ներդրված հիմնադրամների և կենսաթոշակային ֆոնդեր, աճել են 6.2%-ով` մինչև 95.3 տրլն եվրո: Այն ավելին է, քան 2007 թվականի վերջին գրանցված ռեկորդը, երբ այդ ակտիվների արժեքը նախքան ճգնաժամը հասել է 92.2 տրլն եվրոյի: Միաժամանակ, անհատ ներդրողները ավելի հարուստ չդարձան, քանի որ նրանց եկամուտների աճը ինֆլյացիայի հետ հավասար էր ընթանում: Ֆիզիկական անձանց ֆինանսական ակտիվները 10 տարվա ընթացքում միջինը աճել են 3.2%-ով՝ տարեկան 3% ինֆլյացիայի պայմաններում:
Ֆինանսական ճգնաժամը անհատ ներդրողներին զգուշություն է սովորեցրել: Հասույթը, թեկուզ ոչ շատ շահութաբեր, բայց կայուն բանկային ավանդների ծավալը աճել է 2000 թվականի 28%-ից մինչև 32% 2010 թվականին:











































