Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

7 պատճառ գնել MacBook` Windows-ի փոխարեն

iSpace -ը պատմում է… Դուք կարող եք անդադար նայել կրակին, ջրին և նաև նրան, թե ինչպես են միմյանց հետ վիճում macOS-ի սիրահաները և Windows-ի կողմնակիցները:

Վիճաբանության մեջ, թե որն է ավելի լավը՝ macOS-ը, թե՞ Windows-ը, հաղթողներ չկան, քանի որ երկու կողմերն էլ իրենց հերթին ճիշտ են։ Կարևոր է, թե մարդն ինչ կարիքներ ունի և ինչ սարք է օգտագործել նախկինում։

Ըստ էության, ցանկացած ժամանակակից նոութբուք հարմար է ուսման, հիմնական աշխատանքի և պարզ խաղերի համար։ Հետևաբար, այս համատեքստում մենք չենք համեմատի համակարգիչների բնութագրերը, փոխարենը կբացահայտենք MacBook-ի ոչ ակնհայտ հնարավորությունները, որոնք այն դարձնում են լեգենդ:
1. Էկոհամակարգ

Շատ ընկերություններ կենտրոնացել են իրենց սեփական էկոհամակարգի զարգացման վրա, մինչդեռ համաշխարհային չափանիշ է մնում Apple-ի էկոհամակարգը, քանի որ այն միավորում է բոլոր Apple-ի բոլոր սարքերը իր օգտագործողների շուրջ: Սա շատ հարմարավետ է։ Օրինակ, Դուք կարող եք աննկատ անցում կատարել iPad-ից դեպի Mac՝ պարզապես դնելով դրանք կողք կողքի և շարժելով կուրսորը էկրանների միջև: Կախարդանքն իրականություն է դառնում: Էկոհամակարգի շրջանակներում հարմար է պատճենել տեքստը մի սարքում և տեղադրել այն մյուսի վրա: Դուք կարող եք հոդված կարդալ Ձեր Mac-ով, ապա տանից դուրս գալ և շարունակել այն Ձեր iPhone-ով:

AirDrop-ն ակնթարթորեն մեծ ֆայլեր է փոխանցում Ձեր սմարթֆոնից դեպի համակարգիչ: Եվ AirPods-ն ավտոմատ կերպով անցում է կատարում պլանշետից կամ համակարգչից դեպի հեռախոս, երբ զանգ եք ստանում: Եվ այս ամենը կատարվում է արագ և սահուն՝ առանց բարդ կարգավորումների և կողմնակի ծրագրերի տեղադրման:Լավ բաներին շուտ ենք ընտելանում, ուստի էկոհամակարգը հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու Apple օգտագործողները չեն ցանկանում անցում կատարել դեպի այլ ապրանքանիշերի սարքերի:

2. Կատարողականություն մի քանի տարվա պահուստով

Apple-ի ներկայիս արտադրանքների շարքում բացակայում են բացահայտ թույլ համակարգիչները: Դուք ընտրում եք նոութբուք Ձեր առաջադրանքների կատարման համար և կարող եք վստահ լինել, որ այն «կձգի» նույնիսկ գնելուց մի քանի տարի անց: Պատճառն այն է ,որ Apple-ն իր համակարգիչները սարքավորում է՝ օգտագործելով մեծ պոտենցիալով առաջադիմական «պողպատ»: ARM ճարտարապետության վրա հիմնված չիպերն ապահովում են հավելվածի արագ աշխատանք և ռեսուրսների արդյունավետ օգտագործում: Բարձր գրաֆիկական կատարողականության շնորհիվ MacBook Pro-ով աշխատում են «ծանր» ծրագրեր և խաղեր: Apple-ի մյուս դրական կողմն այն է, որ ընկերությունը ծրագրային ապահովում է մշակում ոչ միայն Mac-ի, այլ նաև macOS-ի համար: Հետևաբար, ամեն ինչ արագ և սահուն է աշխատում: MacBook-ում ներկառուցված ծրագրակազմը, ինտերֆեյսը և կարգավորումները նման են iOS-ին: Հետևաբար, եթե ունեք iPhone, ապա շուտ կընտելանաք այս համակարգին։

3. MacOS-ի անվճար թարմացումները

 

Տարին մեկ անգամ Apple-ը լայնորեն թարմացնում է macOS-ը՝ ավելացնելով դրա կայունությունը և ավելացնելով նոր հնարավորություններ։ Իսկ տարին մի քանի անգամ այն ​​թողարկում է թարմացումներ, որոնք ներառում են սխալների կարգավորում և անվտանգության ֆունկցիաների բարելավում: Այս ամենը ավտոմատ կերպով տեղադրվում է Mac-ում. Ձեզանից ընդամենը պահանջվում է պատասխանել ծանուցմանը:

Արդյոք շա՞տ ընկերություններ են պատրաստ անվճար աջակցել իրենց արտադրանքը գնելուց 5-7 տարի անց:

4. MacBook-ը լավ նախագծված է և պատրաստ է աշխատել տուփից հանելուց
անմիջապես հետո

Երբ Դուք գնում եք Mac, այն արդեն պատրաստ է աշխատանքի համար: Նրանում նախապես տեղադրված են Apple-ի սեփական հավելվածները տեքստերի, աղյուսակների և պրեզենտացիաների հետ աշխատելու համար: Այստեղ առկա են նաև բազային ֆոտոխմբագիր, բրաուզեր, փոստ: Եվ սրանք ծրագրեր են, որոնք Դուք իսկապես կցանկանաք օգտագործել: Օրինակ, Դուք որքա՞ն հաճախ եք բացում այնքան «հարազատ դարձած» Windows-ի Microsoft Edge բրաուզերը: Հավատացնում ենք՝ Ձեզ դուր կգա Safari-ն, քանի որ այն արագ է, պարզ և հասկանալի:

Ձեզ անհրաժեշտ է տեղեկատվություն փոխանցել նոր համակարգչի՞ն: Այստեղ ևս ամեն ինչ կանխամտածված է Apple-ի կողմից: MacOS-ից կամ Windows-ից տվյալները տեղափոխելու համար պարզապես գործարկեք ներկառուցված «Migration Assistant» ծրագիրը: Դուք ստիպված չեք լինի ձեռքով որևէ բան փոխանցել կամ կրկին անգամ տեղադրել դրայվերները: Իդեալական տարբերակ է, եթե չեք սիրում «գլուխ դնել տեխնիկաների հետ»:

5. Mac-ում վիրուսը գրեթե բացակայում է

Անկեղծ լինենք. macOS-ում վիրուսներ լինում են, սակայն դրանց քանակը շատ ավելի քիչ է, քան Windows-ում: Նախ, App Store-ի բոլոր հավելվածները Apple-ի կողմից մանրակրկիտ ստուգվում են հնարավոր սպառնալիքներից խուսափելու համար: Երկրորդը, macOS-ը ներառում է վիրուսներից պաշտպանվելու ներկառուցված մեխանիզմներ: Օրինակ,Gatekeeper-ը ստուգում է App Store-ից ներբեռնված ծրագրերի հուսալիությունը: Sandboxing-ը սահմանափակում է հավելվածների մուտքը դեպի համակարգի միջուկ: Իսկ SIP տեխնոլոգիան թույլ չի տալիս չարանենգ ծրագրերին հասնել համակարգի տվյալների խմբագրման իր նպատակին: Եվ երրորդը, ավելի քիչ չարանենգ ծրագրեր են գրվում macOS-ի համար, քան Windows-ի համար: Հարցրեք Mac օգտագործող Ձեր ծանոթներին, թե արդյոք վերջիններս երբևէ անհրաժեշտություն են ունեցել մաքրել իրենց համակարգիչը վիրուսներից:
6. Դյուրակիր կորպուս և ոճային դիզայն

Ներկայիս MacBook-ների մեջ պլաստիկ կորպուսներ չկան. դրանք բոլորը պատրաստված են մաշվածադիմացկուն ալյումինից: Ընդ որում, օգտագործելով unibody տեխնոլոգիա, ինչը նշանակում է, որ շրջանակը կտրված է մեկ մետաղից առանց ձուլվածքի կիրառման: Ահա թե ինչու Mac-ն այդքան դիմացկուն է: Նույնիսկ մի քանի տարի օգտագործելուց հետո այն կարծես նոր լինի։ Հատկապես կարևոր է խոսել նաև դիզայնի վերաբերյալ: Մինիմալիզմը Apple-ի այցեքարտն է, այդ իսկ
պատճառով բոլոր Mac-երը էլեգանտ են և թանկ տեսք ունեն:

Ինչպես նաև MacBook-ը թեթև է և բարակ. նոութբուքը շատ տեղ չի զբաղեցնում Ձեր ուսապարկում և հարմար է դնել Ձեր գրկին կամ փոքրիկ սեղանի վրա:

7. Բարձր մնացորդային արժեք

Ի տարբերություն անհատական համակարգչի, MacBook-երն ավելի դանդաղ են մաշվում: Հետևաբար, այն մեծ արժեք ունի հետագա վերավաճառքի կամ Trade-in-ի համար: Օրինակ, 3-5 տարի օգտագործելուց հետո Mac-ը պահպանում է իր սկզբնական արժեքի առնվազն 20-35%-ը: Անհատական համակարգչի սկզբնական արժեքն այդ նույն ժամանակահատվածում չի հասնում անգամ10%-ի: Դուք դրանում կարող եք համոզվել ցանկացած գովազդային հարթակում՝ պարզապես համեմատելով
Windows-ի և macOS սարքերի գինը համադրելի բնութագրերով:

Իսկ ինչո՞ւ է այդպես։ Բարձր մնացորդային արժեքը պայմանավորված է օգտագործվող նյութերի բարձր որակով և հուսալի ծրագրային ապահովմամբ:

Եզրակացություն

Նոութբուքում ամենակարևորը բոլոր բաղադրիչների համադրությունն ու սահուն փոխազդեցությունն է.համակարգեր, էկրան, ստեղնաշար, թրեքփադ: MacBook-ում այս ամենը լավագույնն է: Բացի այդ,Apple-ի համակարգիչները արդյունավետ են, հուսալի, ոճային: Վերջիններս պատրաստ են օգտագործման տուփից հանելուց անմիջապես հետո. դրանք նաև վիրուսադիմացկուն են: macOS օպերացիոն համակարգը թարմացվում է անվճար, իսկ Apple-ի էկոհամակարգը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում օգտատիրոջ համար։

Սա մի փորձ է, որն արժե կիրառել: Եվ եթե այն Ձեզ դուր չգա, ապա նույնիսկ օգտագործված Mac-ը կարող եք շահավետ պայմաններով վերավաճառել: Բայց մենք վստահ ենք. որոշ ժամանակ անց Դուք կբաժանվեք դրանից միայն ավելի առաջադեմ MacBook գնելու համար:

Ի՞նչ MacBook գնել 2024 թվականին

The best of the best – սա М3-ի MacBook Pro սերունդն է: Այս չիպը պատրաստված է կատարելագործված 3-նանոմետրանոց տեխպրոցեսով և աչքի է ընկնում անհավատալի կատարողականությամբ և էներգաարդյունավետությամբ: Շնորհանդեսի ժամանակ Apple-ը նշել է, որ M3-ի «մեքենաները» 11 անգամ ավելի արագ են, քան Intel- ի վրա հիմնված ամենահզոր MacBook-ը: Հատկապես կարևոր է նշել նաև գրաֆիկայի մասին. M3-ն ունի ճառագայթների հետագծման և Mesh Shading-ի աջակցություն: Այն ունի մինչև 128 ԳԲ օպերատիվ հիշողության և 8 ՏԲ մշտական ​​հիշողության տեղադրման հնարավորություն։ Ավելին, նոր թողարկումներն աշխատում են մինչև 22 ժամ մեկ լիցքավորումով. սա զարմանալի արդյունք է շարժական նոութբուքի համար:

iSpace սրահում հնարավոր է գնել 14,2 և 16,2 դյույմ անկյունագծով մոդելներ։ Սա տեքստի, կոդերի և գրաֆիկական խմբագրիչների հետ աշխատելու օպտիմալ չափսն է. Էկրանին տեղավորվում են շատ օգտակար տեղեկություններ, իսկ մենյուի տարրերը չեն ծածկում աշխատանքային տարածքը:

Եվ, ամենակարևորը, iSpace-ը Apple պաշտոնական գործընկերն է Հայաստանում և այստեղ ներկայացված է բացառապես պաշտոնական տեսականի: MacBook-ի բոլոր առկա մոդելները հասանելի են iSpace սրահներում. կարող եք այցելել և ընտրել: Դրանք ներկայացված են բաց ցուցադրությամբ, այնպես որ կարող եք ծանոթանալ համակարգիչներին նախքան ձեռք բերելը: Իսկ խորհրդատուները կօգնեն Ձեզ ճիշտ ընտրություն կատարել։ MacBook-ի արժեքը տոնական առաջարկով՝ սկսած 409 900 դրամից, նշված է MacBook Air M1 չիպով մոդելի արժեքը:

iSpace` Ձեր ուղեկիցը դեպի Apple իրականություն:
Գտեք մեզ` www.ispace.am, Rio Mall, 1-ին հարկ, Ամիրյան 7:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում