Monday, 22 06 2026
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում

Մոսկվայի ուղղահայացը եւ Անկարայի հորիզոնականը. «խաղաղության խաչմերուկ» հնարավո՞ր է

Իրանի նախագահի Մոսկվա այցին հաջորդել է Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւի հանդիպումն ռուսաստանցի պաշտոնակից Օվերչուկի հետ, ինչից մի քանի օր անց Իրանի տրանսպորտի փոխնախարար Էֆենդիզադեն հայտարարել է, որ եկող տարեսզբին մեկնարկում է Ռեշտ-Աստարա երկաթգի կառուցումը: Դա բավական բարդ նախագիծ է, որի նախնական արժեքը կազմում է 1,6 միլիարդ եվրո, որից 1,3 միլիարդը միջպետական վարկի ձեւով կտրամադրի Ռուսաստանը: Նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն չորս տարում: Ըստ ադրբեջանական մամուլի՝ մինչեւ տարեվերջ Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը կհամաձայնեցնեն ադրբեջանական Աստարա-իրանական Աստարա սահմանային հատվածում երկաթուղային ուղեանցման կառուցման հարցը, որպեսզի արդեն 2028 թվականին գործարկվի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը, որը Սանկտ-Պետերբուրգը կկապի հնդկական Մունբային:

Դեկտեմբերի 6-ին Իլհամ Ալիեւը բացահայտել էր, որ Միացյալ Նահանգները դժգոհ են Իրանի եւ Ադրբեջանի համագործակցությունից, բայց դա պայմանավորել էր Նախիջեւանի հետ Իրանի տարածքով հաղորդակցություն ստեղծելու նախագծով: Բաքվի տեսակետն այն է, որ եթե ԱՄՆ-ը դեմ է, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ Իրանի տարածքով կապվի, ապա ,,թող Հայաստանի նկատմամբ ազդեցություն օգտագործի, որպեսզի «Զանգեզուրի միջանցքը» բացվի»: Բայց Ալիեւը, կարծես, միտումնավոր «մոռանում է» իր ակնարկը, որ Զանգելանից Իրան ուղեանցումը կարող է ծառայել նաեւ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին, այսինքն՝ Ռուսաստանին՝ ապահովելով նրա երկաթուղային հաղորդակցությունը Թուրքիայի հետ:

Հյուսիս-հարավ միջանցքի հարցում, հավանաբար, ճշտումներն արդեն արված են: Բաց է մնում Արեւելք-արեւմուտք կամ Կենտրոնական Ասիա-Թուրքիա հաղորդակցության լոգիստիկայի խնդիրը: Այն անցնելու է Հայաստանի հարավո՞վ, թե՞, այնուամենայնիվ, ընտրվելու է Ադրբեջանից Իրան, այնտեղից էլ՝ Թուրքիա երթուղի՞ն: Ռուսաստանն օրերս հայտարարեց, որ «Հայկական խաչմերուկն» ընդունելի է, նույնիսկ պատրաստ է ֆինանսական ներդրումներ անել: Թուրքիան, կարծես, պնդում է, որ Կենտրոնական Ասիայի հետ հաղորդակցությունը անցնի Հայաստանի հարավով: Ադրբեջանի համար «Զանգեզուրի միջանցքը» շարունակում է գերնպատակ մնալ:

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարցում Ռուսաստան-Իրան-Ադրբեջան համաձայնության շուրջ Բաքվի քարոզչությունը, հավանաբար, Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու քաղաքականության տեղեկատվական դրսեւորում է այն իմաստով, որ տարածաշրջանային նախագծերը կարող են դարձյալ մեզ շրջանցել, եւ անգամ հաշտության դեպքում Հայաստանը կմնա շրջափակման մեջ: Ռուսաստանի համար ապահովելով Իրանի հետ պարզեցված ռեժիմով հաղորդակցությունը՝ Բաքուն Մոսկվայից նույնը սպասում է Ադրբեջան-Թուրքիա կապի դեպքու՞մ:

Գրեթե ակնհայտ է, որ Թուրքիան չի ողջունում Ադրբեջանի հետ Իրանի տարածքով հաղորդակցության գաղափարը, պնդում է «Զանգեզուրի միջանցքի» տարբերակը, որ նաեւ Ադրբեջանի գերխնդիրն է: Սպասվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպում, որ, ամենայն հավանականությամբ, շատ սկզբունքային նշանակություն է ունենալու: Կպայմանավորվե՞ն նրանք Հարավային Կովկասում ուղղահայաց՝ Մոսկվա-Թեհրան եւ հորիզոնական՝ Անկարա-Բաքու հաղորդակցության հարցում: Հայաաստանի առաջարկած «խաղաղության խաչմերուկը» կաշխատի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում