Այսօր կառավարության շենքի մոտ հավաքված կրպակատերերին մոտեցավ նաև ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Կրպակատերերի հետ ընդհանուր քննարկելու թեմա չգտնելով` նա ավելի շատ պատասխանեց լրագրողների հարցերին: Ա. Սարգսյանը նշեց, որ ոստիկանների աշխատավարձը չափազանց ցածր է, ինչը կարող է հանգեցնել կոռուպցիայի, և հույս հայտնեց, որ առաջիկայում ամեն ինչ կարվի նրանց աշխատավարձերը բարձրացնելու համար:
Ոստիկանապետն ասաց, որ ինքը նաև քաղաքացի է և ունի իր հայացքները: Նա նշեց, որ թեև ինքը աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, բայց եթե ընդդիմությունը գա իշխանության, նա այլևս չի աշխատի: Ոստիկանապետը նշել է նաև, որ Տիգրան Առաքելյանը կրելու է իր պատիժը, և եթե ազատ արձակվելուց հետո նորից նման բան անի` էլի են բռնելու:










































