Իրանի դատական իշխանության լրատվական կայքը, հերքելով իրանական մի շարք լրատվական միջոցների հրապարակած լուրը, որոնց համաձայն՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, թե Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալված ամերիկացիներ Ջաշ Ֆաթալն ու Շեյն Բաուվերը շուտով գրավի դիմաց ազատ են արձակվելու, հայտարարել է. «Ամերիկացի երիտասարդների՝ գրավի դիմաց ազատ արձակվելու շուրջ ներկայացրած հայտը դեռ քննարկման փուլում է, հետևաբար, այդ մասին տեղեկությունները հրապարակվելու են միայն Իրանի դատական իշխանության կողմից, և այլ անձանց կատարած հայտարարությունները անհիմն են»։
Հիշեցնենք, որ իրանական մի շարք լրատվական գործակալություններ, վկայակոչելով նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խոսքերը, հայտարարել էին, որ ամերիկացի երիտասարդները շուտով գրավի դիմաց ազատ են արձակվելու:









































