YouTube-ը սկսել է ջնջել բոլոր այն օգտագործողների էջերը, ովքեր «Союзмультфильм»-ի մուլտֆիլմերը տեղադրում են այդ կայքում: Սովետական մուլտերը YouTube-ում տեղադրելու փորձ կատարելու դեպքում, կայքը տեղեկացնում է, որ դա անհնար է, քանի որ խախտվում են Funtik Entertainment ընկերության հեղինակային իրավունքները:
Ինչպես տեղեկացնում է РБК daily–ն, Google-ից տեղեկացնում են, որ տեսանյութ տեղադրելն արգելվում է այն դեպքում, եթե ընկերությունը հաղորդում է իր իրավունքների խախտման մասին:
«Союзмультфильм»-ը և Funtik Entertainment-ը 2005 թ. կնքել էին համապատասխան պայմանագիր, և պարզ չէ, թե որն է YouTube-ում մուլտերի ներբեռնման արգելման իրական պատճառը: