Ռոստովի մարզում ձերբակալել են պրոֆեսիոնալ վարձու մարդասպանի, որը մեղադրվում է մի շարք սպանությունների մեջ։
Ըստ ոստիկանության տարածած տեղեկության` նա սպանել է նաև Սոչիում բնակվող, 31-ամյա Էդուարդ Կակոսյանին, որը քրեական աշխարհում հայտնի է Կարաս մականունով:Նշվում է, որ չնայած քրեական աշխարհում մեծ կապերին, Կարասն ուներ օրինական բիզնես. նրան էին պատկանում մի շարք սրճարաններ և առևտրի կենտրոններ: Քննությունը դիտարկում է այս սպանության մի վարկած, համաձայն որի՝ այն կարող է կապված լինել ԴեդՀասանի վրա իրականացված մահափորձի հետ:










































