Sunday, 21 06 2026
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի

Ճգնաժամ Հայաստանի հավաքականում․ Ինչ է տեղի ունենում իրականում․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երրորդ անընմեջ պարտությունը կրեց։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Խորվաթիային և Լատվիային զիջելուց հետո մեր ազգային թիմը երեկ ստուգողական խաղում 1։3 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային։ Այո, խաղն ընկերական բայց մերոնց ցույց տվաց ֆուտբոլը մեղմ ասած վատն էր։ Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կատարեց տակտիկական և կադրային փորձարկումներ որոնք առաջին հայացիք արդյունավետ չէին։ Արդյունավետ չէին այն պատճառով, որ թիմային խաղը կամ ինչպես ընդունված է ասել խաղային մոդելն ուղղակի չէր գործում։

Երեկ համոզվեցինք, որ Հայաստանի հավաքականում խաղային ճգնաժամ է, որը պետք է անհապաղ հաղթահարել։ Ինչ-խոսք ցանկացած պարտությունից հետո կարելի է գտնել պատճառաբանություն, բայց որևէ պատճառաբանություն արդարացում չէ։ Լատվիայից կրած պարտությունից հետո խոսում էինք մրցակցին թերագնահատելու և մոտիվացիայի պակասի մասին։ Երեկվա խաղից հետո որպես պատճառաբանություն նշվում է հոգեբանական անկումն ու կրկին մոտիվացիայի պակասը։ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումից առաջ պարտություն էր կրել նաև Հյուսիսային Մակեդոնիան սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջելով Ուկրաինային։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի հավաքականի դաշտի տերերի խաղում կար ձգտում նվիրվածություն, նույնիսկ մարզական չարություն։ «Լավ թիմի հետ լավ ստուգողական հանդիպում անցկացրինք։ Փորձարկեցինք երիտասարդ ֆուտբոլիստների։ Ցավոք, չենք կարող հավաքականում լուրջ ռոտացիա կատարել։ Ես ֆուտբոլիստներին չէի տրամադրել խաղալ պաշտպանական ֆուտբոլ։ Հյուսիսային Մակեդոնիայի թիմը մեզ ստիպեց այդպես խաղալ։Ես կարծում էի, որ երիտասարդ ֆուտբոլիստները լի են էներգիայով, գրոհելու մեծ ցանկությամբ, բայց նրանք սխալներ թույլ տվեցին։ Այդ ֆուտբոլիստների համար ամեն ինչ առջևում է։ Մենք կվերլուծենք սխալները և կշարժվենք առաջ»,- խաղից հետո ասել է Ալեքսանդր Պետրակովը։

Վերջին երկու հանդիպումներից հետո ոչ միայն պետք է վերկուծություններ անել այլև լուրջ հետևություններ և փոփոխություններ։ Հատկապես պաշտպանական գծում մերոնց խաղն ուղղակի խայտառակ է։ Նույնիսկ Վարազդատ Հարոյանի պես փորձառու ֆուտբոլիստը թույլ է տալիս մանկական սխալներ։ Երեկ հիմնական կազմում հայտնված Տարոն Ոսկանյանն ու Կամո Հովհաննիսյանը ոչնչով չտպավորեցին։ Նրանք այս պահին պատրաստ չեն խաղալու հիմնական կազմում։ Արտակ Դաշյանի պաշտպանության աջ եզրից հենակետային գոտի տեղափոխությունը չարդարացրեց իրեն։ Վերջին երկու հանդիպումներում խաղադաշտում մոլորված էր Իվուն, որը մինչ այդ փայլուն ֆուտբոլ էր ցուցադրում։ Բացառությամբ Երևանում տեղի ունեցած Լատվիայի դեմ հանդիպման վերջնամասի ուղղակի չի ստացվում Արթուր Սերոբյանի խաղը։ Տարվելով անհատական խաղով այս ֆուտբոլիստը շարունակ գնդակ է կորցնում, որին հաջորդում են մրցակցի հակագրոհները։ Պետրակովն այս ֆուտբոլիստին շարունակ վստահում է, բայց․․․։

Վերջին երկու հանդիպումներում չստավեց նաև Վահան Բիչախչյանի խաղը։ Այս իրավիճակում կարծես անհրաժեշտություն է փորձառու Խորեն Բայրամյանին կրկին ազգային թիմ հրավիրելը։ Հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանի խաղը մեծ հաշվով կարելի է դրական համարել։ Այս ֆուտբոլիստը օժտված է գնդակ պահելու և մանևրելու հատկանիշներով։ Թե Լատվիայի և թե Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումներում Սևիկյանը որոշակի ակտիվություն հաղորդեց խաղին։ Ինչ վերաբերվում է Հրանտ Լեոն-Ռանոսին ապա ապա վերջինս աչքի ընկավ նվիրվածությամբ և համեմատաբար ակտիվ գործողություններով։ Հայտնվելով Մյոնխենգնադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմում Ռանոսի մոտ թե հոգեբանական և թե խաղային որոշակի անկում է նկատվում։ Ներկայում մեր խնդիրը պետք է լինի քաջալերել նրան, քանզի այլ հարձակվող ուղղակի չունենք։

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից առաջ ազգային թիմի ճամբարը լքել էին Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ու Լուկաս Սելարայանը։ Սա բավական լուրջ խնդիր և նեգատիվ մոտեցում է, որին կանդրադառնանք հաջորդիվ։ Կարճ ասած նոյեմբերի 18-ին կայանալիք Ուելսի դեմ խաղից առաջ Պետրակովը ստիպված է լինելու կատարել լուրջ «խմբագրական» աշխատանք։ Ներկայիս խաղով և մոտեցումներով առաջ շարժվել ուղղակի հնարավոր չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում