Հայաստանը ցույց է տալիս, որ իր հեռանկարը դեպի ժողովրդավարությունն է, իսկ Ադրբեջանը դրա հակոտնյան է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։
Օրդուխանյանի խոսքով՝ տարածաշրջանում բալանսը ամենևին ԱՊՀ հեռանկարին միտված չէ. «ՌԴ-ն ջանքեր է գործադրում, որ դուրս չմնա տարածաշրջանից։ Աշխարհաքաղաքական գործարքում ՌԴ-ն հետքայլ է կատարում՝ զիջելով Ադրբեջանին։ Արցախն այն գինն է, որը ՌԴ-ն վճարում է Ադրբեջանին՝ գազի դիմաց։
Եթե Հայաստանի համար նույնիսկ 100 մետրը ստրատեգիական է, ապա ՌԴ-ի համար ոչինչ է։ Արցախում Էթնիկ զտումը ՌԴ-ի համար ոչինչ է. արհամարհական վերաբերմունք է պետությունների սուվերենության նկատմամբ։ Հայաստանի ձեռքին այսօր գնալով ծանրանում է միջազգային իրավունքի փաթեթը, որոնք հետագայում ՀՀ համար ծանրակշիռ գործոն են։
Այն իրավական փաթեթը, որն այսօր հավաքում է Հայաստանը՝ հեռանկարում էֆեկտիվ է։ Հայաստանը գործնական քայլերում ամրապնդում է հարաբերությունները Արևմուտքի հետ, խոսույթի մակարդակում հարաբերությունները չի փչացնում ՌԴ-ի հետ»։








































