Իսրայելում ՀՀ դեսպանությունը ցուցակագրում է ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«Խնդրում ենք Իսրայելում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության [email protected] հասցեին ուղարկել անձագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը»,–ասվում է գրառման մեջ։
Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքագիություն չունեցող անձնանց:
Չվերթի առկայության վերաբերյալ կհաղորդվի լրացուցիչ։






































