Friday, 19 06 2026
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters

Ինչ ունեցվածք ունի մշտապես ՌԴ-ում ապրած փոխնախարարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղակալ Անի Իսպիրյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։

Անի Իսպիրյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2007 թվականին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Երկրորդ բնակարանը ձեռք է բերել 2017 թվականին Ռուսաստանի Դաշնությունում, որը միանձնյա սեփականությամբ է գնված։

Էկոնոմիկայի փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 102 հազար ռուբլի և 3 մլն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6500 ռուբլի և 2 մլն դրամ։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 հազար դրամ։ Նախարարի տեղակալի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 935 հազար դրամ, որից 14 մլն 901 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, իսկ 33 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից։

Հավելենք նաև, որ Անի Իսպիրյանը մինչ փոխնախարարի պաշտոն ստանձնելը ապրել և գործունեություն է ծավալել Ռուսաստանի Դաշնությունում։ Մասնավորապես, 2014-2018 թվականներին նա աշխատել է Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի «Ցենտր» դաշնային պետական ունիտար ձեռնարկությունում (ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարություն)՝ որպես բիզնես վերլուծաբան, եղել է ռազմաարդյունաբերական ոլորտի ներդրումային նախագծերի ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար։

Այնուհետև՝ մինչև Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ռուսական ակադեմիայում աշխատելը, Իսպիրյանը եղել է «Մոդուլ» ՍՊԸ շինարարական ընկերությունում գործադիր տնօրեն։ Կարճ ասած, եզակի ապահովված փոխնախարարներից է»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում