Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը՝ 12:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ 50-ամյա Ա. Ոսկանյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Տեղ գյուղից դեպի Գորիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Hyundai մակնիշի ավտոբուսին:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ 13-ամյա Վալերի Ն.-ն և 10-ամյա Ասյա Ո.-ն մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գաբրիելյանի գլխավորությամբ:Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Աղաջանյանի գլխավորությամբ:Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:










































