
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կապահովվեն «Ղարաբաղի տարածաշրջանում հայ բնակչության բոլոր իրավունքները»․
«Մենք կապահովենք Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները։ Մենք նրանց արդեն ներկայացրել ենք վերաինտեգրման, իրենց իրավունքների վերաբերյալ մեր տեսլականը։
Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան։ Դրանք կիրականացվեն բոլոր այն կոնվենցիաներին համապատասխան, որոնց մասնակից է Ադրբեջանը, կիրականացվեն ըստ մեր սահմանադրության և միջազգային պարտավորությունների»,- ասել է նա։
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքում այլևս «գորշ գոտիներ» չկան։