Ի՞նչ անել, եթե ցանկանում եք օգնել Արցախից եկած մեր հայրենակիցներին, ովքեր փնտրում են կացարան կամ ունեն աշխատանքի, առաջին անհրաժեշտության իրերի՝ հագուստի, սննդի, հիգիենայի միջոցների, դեղորայքի կամ այլ անհրաժեշտ իրերի առաջարկ: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հոգալ իրենց առաջնային կարիքները:
Արցախից եկած մեր հայրենակիցներին կարիքները ավելի արդյունավետ բավարավելու համար X-TECH-ի թմի կողմից CityBugs համակարգի հիման վրա ստեղծվել է Tikunq.am կայքը։
Այսպիսով, յուրաքանչյուր անհատ կարող է մուտք գործել հարթակ և մուտքագրել առաջարկվող իր աջակցությունը՝ կցելով տեղակայման վայրը: Աջակցման ցանկերը պարբերաբար թարմացվում են: ԼՂ-ից բռնի տեղահանվածներն էլ իրենց հերթին որոնման դաշտում կարող են փնտրել իրենց անհրաժեշտ աջակցությունը:
Ինչպես օգտվել tikunq.am հարթակից
- գրանցվում եք կայքում
- ստեղծում եք առաջարկը սեղմելով վերևի աջ անկյունում տեղադրված ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՄ կոճակին
- լրացրեք անհրաժեշտ ինֆորմացիան, ընտրեք կատեգորիան, կարող եք նաև բեռնել նկարներ, նշում եք օգնության տրամադրման վայրը և սեղմում պահպանել
- հենց կայքից ձեր առաջարկը դիտելու էջից կան կոճակներ, որոնց միջոցով կարող եք ձեր առաջարկը տարածել (share) ֆեյսբուքում և թվիթերում
- երբ այլևս առաջարկը հասանելի չլինի, անհրաժեշտ կլինի կայքում այն նշել որպես լուծված
Եթե Արցախից եք և ցանկանում եք կայքում գտնել ձեր կարիքը բավարարող որևէ առաջարկ, ապա կայքի գլխավոր էջում, քարտեզի տակ կան ֆիլտրեր, որոնց օգնությամբ կարող եք նշել տեղանքը և ձեզ անհրաժեշտ օգնության կատեգորիան և տեսնել համապատասխան առաջարկները։










































