ԱԺ տասներորդ գումարման նստաշրջանին ներկա էին նաեւ «Ժառանգության» ԱԺ պատգամավորները: Լարիսա Ալավերդյանն իրենց ներկայությունը հիմնավորեց նրանով, որ ժողովուրդն է իրենց խնդրել: Սակայն նրանց գրանցման կոճակների հետ կապված խնդիրներ առաջացան, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «էնքան չեք եկել, որ ձեր կոճակները չեն աշխատում, պարոն Մարտիրոսյան»:











































