
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նյու Յորքում հանդիպել է Amazon կորպորացիայի փոխնախագահ Սյուզան Փոյնթերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում տվյալների կենտրոնների տեղակայման հնարավորությունը։
Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում համաձայնագիր է ստորագրվել Ղազախստանի թվային զարգացման և օդատիեզերական արդյունաբերության նախարարության և Amazon Web Services-ի միջև՝ Outpost ամպային լուծումը ձեռք բերելու և QazTech հարթակին դրա ինտեգրման փորձնական նախագծի մեկնարկի վերաբերյալ: