Sunday, 01 10 2023
13:00
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
Համազգային աղոթքի օր Արցախի համար Հոկտեմբերի 1-ին
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Արցախից տեղահանվածների համար կլինի անվճար երթևեկություն․ ՀԿԵ
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է ԼՂ
11:15
ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ
Միջնադարյան հայկական կամուրջներ. ծավալները
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ռուսաստանից ամեն ինչ կարելի է սպասել, տարբեր բնույթի գործողություններ
Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև
Եթե կարողանանք մեզ ճանաչել, գուցե կարողանանք փոխել մեր պատմության ընթացքը
10:09
Ավստրալիան մոտ 1 մլրդ դոլար կծախսի ծովային դրոնների վրա
Կորսված Արցախից մայր Հայաստան
09:45
Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը
Ուղիղ. Սրբազան պատարագ՝ Մայր աթոռում և Համազգային աղոթք Արցախի համար
09:15
Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ
Հայաստանի վերելքի ստեղծարար հենակետերը
Վրաերթի է ենթարկվել և մահացել ծննդյան օրը
«Այս օրերին աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս»․ ԿԳՄՍ նախարար
«Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին»․ Մատենադարանի տնօրենություն
23:15
Ռումինիան հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Դանուբ գետի երկայնքով՝ բնակավայրերը պաշտպանելու համար
Արարատում դոբերմանը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա․ վիճակը գնահատվում է ծանր
«Ֆեյքերի ոհմակները հարձակվել են Google, Yandex քարտեզների վրա, Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան
22:30
Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել
22:00
Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա
21:45
Շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն. Ֆիլիպո Գրանդի
Կա փոքր պատուհան, ստրատեգիկ հարաբերություններ պետք է կառուցել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ

Նոր պատերազմ, նոր հաշվարկներ

Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողություն» անվան տակ նոր պատերազմ է սկսել Արցախի դեմ, կամ ավելի ճիշտ կլինի ասել վերսկսել է չավարտված պատերազմի ակտիվ փուլը: Այդ ամենը տեղի է ունենում նոյեմբերի 9-ի համաձայնագրով Արցախի բնակչության անվտանգության ապահովելու առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությամբ: Միևնույն ժամանակ, դեռևս Փարուխի իրադարձություններից, հետագա զարգացումներից, Ռուսաստանի քաղաքականությունից, Ադրբեջանի հետ հարաբերության խոսույթից բավականին ակնառու էր, որ Արցախի անվտանգության հարցում ռուս խաղաղապահների ֆունկցիոնալության վրա հույս դնելը՝ առավել ևս ուկրաինական պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, կլինի վտանգավոր մոլորություն:

Մյուս կողմից, այդ ամենով հանդերձ, ակնառու է, որ չկար որևէ այլ մեխանիզմ՝ Արցախի պաշտպանական բանակից բացի, որի վրա հնարավոր է դնել Արցախի ժողովրդի անվտանգության հույսը: Ռուս խաղաղապահների փաստացի անգործության պայմաններում, չի եղել որևէ այլ միջազգային սուբյեկտ, որը հայտնի Արցախի ժողովրդի անվտանգության հարցում խաղաղապահ ավելի էֆեկտիվ դերակատարության պատրաստակամություն: Անգամ չի արտահայտվել հավանություն Երևանի այն առաջարկին, որ վերաբերել է ոչ թե խաղաղապահներին, այլ փաստահավաք առաքելությանը:  Սա ևս պարզ է: Ոչ միայն Ռուսաստանը, գործնականում խոշոր ուժային կենտրոններից որևէ մեկը չունի Ադրբեջանի հետ կոնֆրոնտացիոն հարաբերության ցանկություն, հետևաբար՝ անցնող ժամանակահատվածում հնչել են Երևան-Բաքու և Ստեփանակերտ-Բաքու պայմանավորվածության անվերջ կոչեր ու հորդորներ, որոնց ներքո Ադրբեջանը քայլ առ քայլ լեգիտիմացրել է իր ռազմատենչ ու ագրեսիվ քաղաքականությունը:

Այլ կերպ ասած, Արցախի դեմ Ադրբեջանի նոր պատերազմի գլխավոր հովանավորը Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությամբ կազմավորված երրորդ համաշխարհային պատերազմն է, որտեղ Ադրբեջանը որոշակիորեն լինելով պահանջված, դարձել է սուբյեկտ, որի հետ հարաբերությունը դիտարկվել ու դիտարկվում է այդ համաշխարհային պատերազմում մրցակցի կամ հակառակորդի դեմ կիրառվելիք կարևոր խաղաքարտ: Այդ իրավիճակն էլ խաղաքարտ է դարձել Ալիևի ձեռքին, ներառյալ Թուրքիայի գործոնը: Ըստ էության, Արցախը այսօր դարձել է երրորդ համաշխարհային այդ պատերազմի մի նոր օջախ, ուժային կենտրոնների նոր հաշվարկներով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում