Անհասկանալի է Պուտինի հովանավորության տակ վերցված «փափուկ էթնիկ զտման» գործընթացը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ըստ Խառատյանի՝Էթնիկ զտումը սկսված է․ եթե այն կանգ չառնի, ի՞նչ է հետևելու հայտարարություններին․ «Ադրբեջանն ու Ռուսաստանը կարող են շարունակել էթնիկ զտումը, հայկական կողմը ձեռքից բաց է թողել գործընթացը: Հայկական կողմը շատ գործնական առաջարկով պետք է հանդես գա: Ադրբեջանի հաջորդ քայլը՝ ԼՂ մարզային կարգավիճակը սովետական որոշում լինելով՝ անընդունելի է: Իրավունքի նորմերը գծողն այս պահին Ալիևն է․ Հայկական կողմը հոդաբաշխ չի ձևակերպում, որ Ադրբեջանի հետ են բանակցում: Հայկական կողմի պասիվ կեցվածքը խրախուսում է Պուտինի հովանավորության տակ վերցված Բաքվի «փափուկ» գործընթացը»:










































