Հնկաստանը մտնում է սպառազինության վաճառքի համաշխարհային շուկա, արտահոսքը նաև գովազդ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ Հնդկաստանը ունիկալ է․ Հայաստանի համար շատ-շատ հետաքրքիր զենքերի տեսականի կա․ «Չի բացառվում՝ Հնդկաստանը զենքի վաճառքի մասին արտահոսքով մեսիջ է անում: Մեր ձեռքբերումները հրետանուն են վերաբերում․ Հնդկաստանի զենքերը մեզ օդ ու ջրի պես են անհրաժեշտ»:










































