Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախի Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ փակ նիստը: Քաղաքացիներն ինքնաբուխ հավաքվել են խորհրդարանի առաջ՝ տեղեկություններ ստանալու: Ըստ չճշտված տեղեկությունների նիստին մասնակցում են նաև Արցախի նախկին նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:
Արցախի համար նույնիսկ սննդի, հանապազօրյա հացի պակասից ավելի ծանր հետևանքը կարող է դառնալ անկառավարելիության գործընթացի խթանումը:
Այդ խնդիրը բնականաբար առաջնային պատասխանատվության դաշտում պետք է դիտի Արցախի գործող իշխանությունը, բայց խնդիրը սեփական պատասխանատվության շրջանակով պետք է անցկացնեն նաև Արցախի մյուս բոլոր հասարակական-քաղաքական դերակատարները:
Արցախյան քաղաքական իշխանությունն ու քաղաքական դասը ի վերջո պետք է ստանձնեն ծանր իրավիճակում Արցախի քաղաքացիների անվտանգության հանդեպ իրենց առաջնային պատասխանատվությունն ու կայացնեն որոշումներ: Առկա իրավիճակում դա իսկապես շատ ծանր գործ է, սակայն սխալ և դրսից պարտադրված որոշումները կամ դրանց բացակայությունը բերելու է խնդիրների էլ ավելի ծանրացման:










































