Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայրաքաղաք Անկարայում համատեղ մամլո ասուլիս է հրավիրել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։
Բուլղարիայի արտգործնախարար Մարիա Գաբրիելը մամլո ասուլիսի ընթացքում ասել է. «Թուրքիան Եվրամիության (ԵՄ) անդամակցության գործընթացում է, և Բուլղարիան՝ որպես անդամ երկիր, աջակցում է Անկարայի՝ դեպի Եվրոպա տանող նախաձեռնությանը»:







































