Ադրբեջանի վարքագիծը նախազգուշական է և ստուգողական: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Արդար հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
Նորիկյանի խոսքով՝ Կապանի սադրանքը Ադրբեջանի կողմից բացահայտ նախազգուշացում էր․ «Ադրբեջանը փորձում է ստուգել Հայաստանի պատրաստվածությունը: Ադրբեջանը չոր արժանի հակահարված պետք է ստանա: Եթե Արցախի հարցում Ադրբեջանի լեզուն երկար է, ՀՀ ինքնիշխան պետության դեմ անընդունելի է որևէ գործընթաց: Ցանկացած կրակոց ՀՀ դեմ պատերազմ է, պետք է տալ արժանի հակահարված: Պարտվողի հոգեբանությամբ չենք կարող շոշափելի հաջողություն արձանագրել: Դեպի սյունիք թռիչքների չեղարկումը կլինի նահանջ, ՀՀ-ն պետք է ձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները և տեղում ճնշի սադրանքները»:







































