Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսի կղզիներում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է։
Կազմակերպության տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում ծովի մակարդակը միջինից արագ է բարձրանում, ինչը սպառնում է ցածրադիր կղզիներին, իսկ բարձր ջերմաստիճանը զգալի վնաս է հասցնում ծովային էկոհամակարգերին։
«Այս տեմպերով ջրի մակարդակի բարձրացումը նշանակում է, որ ժամանակի ընթացքում Սողոմոնի կղզիների և Տուվալուի նման կղզիները կարող են հեղեղվել: Ոչնչացվելու են գյուղատնտեսական նշանակության հողերը»,- նշված է կազմակերպության եզրակացության մեջ։
Զեկույցի համաձայն՝ Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում և Պապուա Նոր Գվինեայի հարավում գտնվող մեծ տարածքում ավելի քան վեց ամիս ծովի բարձր ջերմաստիճան է գրանցվել, ինչը զգալիորեն ազդել է այս տարածքներում ապրող մարդկանց վրա։







































