Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 13-ն աշխարհում ավելի քան 1,4 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 2,3 հազարը մահացել է։ Հիվանդացության դեպքերի թիվը նախորդ 28 օրվա համեմատ աճել է 63 %-ով, իսկ մահացությունների թիվը նվազել է 56%-ով։ Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
ԱՀԿ-ի տեղեկագրի համաձայն՝ չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 1 422 538 դեպք և 2 366 մահ։ Քովիդով հիվանդացածների մասին հաղորդումներ են ստացվել 104 պետություններից։ Կազմակերպությունում հայտարարել են, որ COVID-19-ը «մնում է մեծ սպառնալիք», չնայած արտակարգ դրության ռեժիմի ավարտին, որի մասին ԱՀԿ-ն հայտարարել է մայիսի 5-ին։
ԱՀԿ-ն ուշադրություն է հրավիրել կորոնավիրուսի օմիկրոն շտամի EG.5 տարբերակի տարածման աճի վրա։ Օգոստոսի 17-ի դրությամբ այն հայտնաբերվել է 50 երկրներում։ Մեկ շաբաթ առաջ այդ երկրները 48-ն էին:









































