Պրահայի իշխանությունները մերժել են ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի արձանը Չեխիայի մայրաքաղաքում տեղադրելու հարցով թուրքական կողմի խնդրանքը, «Առաջին լրատվական»-ին հայտնեց Եվրոպայում լույս տեսնող «Օրեր» պարբերականի խմբագիր Հակոբ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ ավելի վաղ Չեխիայի հայ համայնքը նամակով դիմել էր Պրահայի իշխանություններին՝ կոչ անելով հրաժարվել հայերի և հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված մարդու արձանը տեղադրելու մտադրությունից։