Friday, 19 06 2026
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ

Անսպասելի քայլ Արցախում. Լավրովը Արցախն առաջարկել է Ադրբեջանի՞ն

Արցախի նախագահի նախաձեռնությամբ ստեղծված հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ, որոնք պատկերում են ռուսերենով գրված մի փաստաթուղթ, որը «մակագրված» է «նախագիծ» խորագրով: Այն պարունակում է 14 կետ, որոնք վերաբերում են Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայության բնակության պայմաններին: Այդ փաստաթուղթը գործնականում Լեռնային Ղարաբաղի հանրապետության լուծարման մասին է, որը, ըստ Տիգրան Պետրոսյանի, հուլիսի 2-ին առաջարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հիշենք, որ հուլիսի 25-ին տեղի ունեցավ եռակողմ արտգործնախարարական հանդիպում Մոսկվայում:

Մեծ հաշվով, դատելով այդ հանդիպմանը նախորդած Լավրովի հայտարարությունից, որ հրապարակվել էր ՌԴ արտգործնախարարության կայքում, դատելով դրա բովանդակությունից, բավականին նկատելի է Պետրոսյանի հրապարակած փաստաթղթի բովանդակության համահունչ լինելը: Պետրոսյանը չի նշել, թե որտեղի՞ց է իր ձեռքին հայտնվել այդ նախագիծը, թեեւ, ենթադրաբար, դրա աղբյուրը Արցախի իշխանությունն է, որին էլ փաստաթուղթը հասանելի կարող էր լինել Հայաստանից: Իհարկե, այս առնչությամբ հիմա կսկսեն ամենատարբեր ենթադրություններ և վարկածներ, թե ո՞վ է իրական աղբյուրը, որ գործել է Տիգրան Պետրոսյանի միջոցով: Հատկանշական փաստան այն է, որ փաստաթուղթը հրապարակվում է ՄԱԿ ԱԽ նիստից ժամեր առաջ, իսկ Տիգրան Պետրոսյանն էլ դրա հրապարակումը ուղեկցում է գրառումով, թե՝ «Պուտինը այսօր հնարավորություն ունի փոխելու իր վերաբերմունքն ու պլանները»: Ի՞նչ է դա նշանակում, որ Պուտինը տեղյակ չէ՞ր Լավրովի աշխատանքից և մոտեցումներից, արցախյան կո՞ղմն է իր արտահոսքով տեղեկացնում նրան այդ մասին, թե՞ խոսելով պլանները փոխելու հնարավորություն ունենալու մասին, հայկական կողմն ակնարկում է հնարավոր ինչ որ քայլ, որ կարող է անել, եթե Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում գործի այն ոգով եւ տրամաբանությամբ, որ արտացոլված է հրապարակված փաստաթղթում:

Կրկնեմ, եթե առաջնորդվում ենք այդ փաստաթղթի իսկության վարկածով: Բայց հնարավո՞ր էր արդյոք Արցախում այդպիսի հանրայնացում-բլեֆ, այն էլ ՌԴ հանդեպ: Հազիվ թե: Միեւնույն ժամանակ, ուշադրության է արժանի այն, որ հանրայնացումն Արցախից տեղի է ունենում այն բանից հետո, երբ ՄԱԿ ԱԽ նիստից առաջ՝ նախօրեին տեղի է ունեցել Լավրով-Բայրամով հեռախոսազրույց, որի վերաբերյալ տեղեկատվության մեջ կա մի ուշագրավ ձեւակերպու: Ըստ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության, ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի կատարման անայլընտրանք լինելը՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար,և Լավրովն ու Բայրամովը հակաարդյունավետ են համարել «այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքների կատարումը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերը»: Ի՞նչ փորձերի մասին է խոսքը, և արդյո՞ք նրանց խոսքը վերաբերում է ՄԱԿ ԱԽ դիմելու Հայաստանի քայլին, որի հիման վրա անցկացվելիք նիստի շեմին էլ Լավրովը և Բայրամովը խոսում են հեռախոսով, ինչը փաստացի ստանում է հայկական կողմի հանդեպ շանտաժի երանգավորում: Ադ ֆոնին էլ ուշադրության է արժանի Արցախից «լավրովյան առաջարկների» հանրայնացումը, ինչը ցույց է տալիս, թե ինչ է առաջարկում Ռուսաստանը կողմերին, ավելի շուտ՝ Ադրբեջանին, որովհետև լավրովյան այդ գաղափարները առաջարկ, իսկ ավելի շուտ գործնականում նվեր են միայն Բաքվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում