Կուշտ ռուս խաղաղապահները պաշտպանում են սոված ժողովրդի անվտանգությունը. սա չի տեղավորվում տրամաբանության մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:
Օրդուխանյանի խոսքով` այսօր արցախահայության կյանքի իրավունքը վտանգված է, ՌԴ-ն միակ սուբյկետն է, որ կարող է ազատ տեղաշարժվել. «Ինչու Արցախի իշխանությունը չի պահանջում, որ ՌԴ-ն որպես միջնորդ պահանջի Կոռնիձորի սնունդը տեղափոխել Արցախ: ՌԴ-ն դեմ է խնդրի արագ լուծմանը, որովհետև դա կհանգեցնի իր շահերի թուլացման»: Օրդուխանյանը կարծում է, որ արցախահայությունը պետք է մնա Արցախում և պահանջի բեռների մուտքը, սա կզսպի Ադրբեջանին. «Չպետք է հոգնենք պայքարելուց, ներգրավման քաղաքականությունը պետք է հասցնել բարձր մակարդակի: Սա տևական պրոցես է ի վնաս արցախցիների, բայց փաստահավաք առաքելության ձևավորման նախադրյալներ է ստեղծում»:










































