Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Ի պաշտպանություն Արմեն և Սերգեյ Սմբատյանների՝ ՀՀ վարչապետին է դիմել Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը

Ի պաշտպանություն Արմեն և Սերգեյ Սմբատյանների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը։ Նա, ներկայացնելով հայր և որդի Սմբատյանների անգնահատելի ավանդը հայկական մշակույթի, Արամ Խաչատրյանի արվեստի հանրահռչակման գործում, հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը հնարավորություն կունենա պարզելու ծագած իրավիճակը։ Կարեն Արամի Խաչատրյանի նամակը ՀՀ վարչապետին ներկայացվում է ստորև.

«Ես գրում եմ Ձեզ, քանի որ վստահ եմ, եթե ողջ լիներ հայրս՝ Արամ Խաչատրյանը, անպայման կդիմեր Ձեզ՝ ծագած սուր խնդրի հետ կապված։ Մինչ դատավճռի կայացումը բանտում անազատության մեջ են Արմեն և Սերգեյ Սմբատյանները, մարդիկ, որոնց գործունեությունը Հայաստանի մշակութային ոլորտում անգնահատելի է։

Հայաստանի մայրաքաղաք Երևանում Արմեն Սմբատյանի կողմից հիմնադրվել, հետագայում Սերգեյ Սմբատյանի կողմից զարգացվել են Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող և նրա արվեստը հանրահռչակող ունիկալ նախաձեռնություններ, որոնք անցկացվում են ամեն տարի՝ ընդհուպ մինչև 2023 թվականի հունիսը։

2003 թվականին կայացավ Արամ Խաչատրյանի անվան առաջին միջազգային մրցույթը, որի նախաձեռնողը, ավելի ուշ նաև մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արմեն Սմբատյանն է։ Շնորհիվ արագ զարգացման և միջազգային ճանաչման՝ մրցույթը 2013 թվականին Ժնևում դարձավ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ։ Այսօր այն համարվում է աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը։ Եվ այդ հարցում մեծ է Արմեն Սմբատյանի վաստակը։ Նա ժյուրիի կազմում ներգրավել է հեղինակավոր երաժիշտների, ինչպես նաև՝ տաղանդաշատ երիտասարդ կատարողների։ Բացի այդ, նրա նախաձեռնությամբ Մոսկվայում տեղադրվել է կոմպոզիտորի արձանը։

Հայաստանի ժամանակակից երաժշտական մշակույթում ոչ պակաս խոշոր կերպար է Սերգեյ Սմբատյանը։ Նա Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հիմնադիրն է, անփոխարինելի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Փառատոն, որն այսօր եվրոպական հայտնի փառատոների հետ նույն շարքում է։

Թեև հայրս ծնվել է ոչ Հայաստանում, բայց նա չափազանց հպարտանում էր իր հայկական ծագմամբ և նրանով, թե ինչպես է զգում ու ներկայացնում հայ ժողովրդի ոգին։ Այդ հպարտությունը հատկապես պատում էր նրան, երբ նա արտասահմանում ներկա էր լինում իր երաժշտության կատարումներին։ Այս իմաստով համարձակորեն կարելի է ասել, որ վերջին 15 տարիների ընթացքում չկա մի երաժիշտ, որ Սերգեյ Սմբատյանի նման հետևողականորեն ու տաղանդավոր կերպով աշխարհի լավագույն համերգային բեմերում կատարի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Մեծարոգո Նիկոլ Վովայի,

Հասկանալով Ձեր զբաղվածությունը՝ այնուամենայնիվ, հույս ունեմ, որ Դուք հնարավորություն կունենաք պարզելու այս իրավիճակը, որը սարսափելի վնաս է հասցնում Հայաստանի ժամանակակից երաժշտարվեստին և հայկական մշակույթին Հայաստանի սահմաններից դուրս։

Մեծ հարգանքով՝

Խաչատրյան Կարեն Արամի

08.08.2023թ.»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում