Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նավթի նախարար Ալի Թարխունին հայտարարել է, որ Լիբիայի նոր իշխանությունները չեն ստորագրել և չեն ստորագրելու նավթային որևէ համաձայնագիր` արտասահմանյան որևէ ընկերության հետ, քանի դեռ երկրում չեն անցկացվել ընտրություններ և չի ձևավորվել նոր իշխանություն:
Թարխունին հայտարարել է, որ մյուս շաբաթ իրենք արդեն կսկսեն նավթի արդյունահանումը Սարիրում և Միսլայում, ինչպես նաև գազ ու նավթ կարտադրեն Շարարայում և Ուաֆայում:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, Լիբիայում նավթի արդյունահանումը դադարեցվել էր քաղաքացիական պատերազմի հետևանքով, ինչի արդյունքում նավթարդյունաբերությունն այս երկրում ծանր հարված էր ստացել, արտասահմանյան մի շարք ընկերություններ ընդհատել էին իրենց աշխատանքները Լիբիայում:











































