Լիբիացի ապստամբները չեն կարողացել գրավել Բանի Վալիդը: Ինչպես հայտնում է BBC-ի թղթակիցը, ամբողջ գիշերվա ընթացքում ապստամբները հրթիռակոծել են քադաֆիականների դիրքերը, սակայն կրելով կորուստներ, նահանջել են: Լիբիայի Ազգային անցումային խորհրդի տվյալներով` Բանի Վալիդի գրավման ժամանակ զոհվել է 3 ապստամբ, ևս 7-ը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ապստամբները ներխուժել էին Մուամար Քադաֆիի վերջին հենարաններից մեկը` Բանի Վալիդ: Նախատեսվում էր, որ քաղաքը կգրավվի առանց մեծ դժվարության, սակայն դիմադրությունն աննախադեպ ուժեղ է եղել: Այս պահին մարտեր են ընթանում քաղաի կենտրոնում, որտեղ քադաֆիականներն առայժմ առավելություն ունեն:








































