Թուրքիան փոփոխությունների մեջ է, երկրաշարժից հետո տնտեսական ու քաղաքական կյանքը փոխվել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Միջին Արեւելքի հարցերով վերլուծաբան, Ռիատի «Ֆայսալ թագավորի անվան իսլամական հետազոտությունների կենտրոն»-ի ավագ փորձագետ Ժոզեֆ Քեշիշյան:
Քեշիշյանի խոսքով՝ Իսլամական աշխարհում Թուրքիայի քաղաքականությունը մի փոքր փոխվել է․ «Թուրքիա-Սիրիա հարաբերությունները կարող են առաջիկայում ավելի սրվել»: